23 դեկտեմբերի

0

1672 Իտալացի աստղագետ Ջովանի Կասսինին հայտնաբերեց Սատուրնի Ռեա արբանյակը:

1783 Ջորջ Վաշինգտոնը հրաժարական տվեց Մայրցամաքային բանակի հրամանատարի պաշտոնից:

1790 Ծնվել է ֆրանսիացի եգիպտագետ պատմաբան Ժան–Ֆրանսուա Շամպոլեոնը:

1799 Ծնվեց ռուս նկարիչ Կարլ Բրյուլովը:

1834 Ծնվեց անգլիացի հոգևորական, դեմոգրաֆ ու տնտեսագետ Թոմաս Ռոբերտ Մալթուսը:

1876 Ընդունվեց Օսմանյան կայսրության առաջին սահմանադրությունը:

1900 Կանադո–ամերիկյան գյուտարար Ռեջենալդ Ֆեսենդենն իրականացրեց առաջին ձայնային ռադիոհաղորդումը:

1913 Ստեղծվեց ԱՄՆ–ի Դաշնային ռեզերվային համակարգը, որի մեջ ընդգրված մի քանի բանկերը միայն կարող են դոլար թողարկել:

1928 Ծնվեց դիրիժյոր, կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանը:

1953 Գնդակահարվեցին ՍՍՀՄ ՆԳԺԿ–ի պարագլուխ Լավրենտի Բերիան ու նրա հանցակիցները` Մերկուլովը, Քոբուլովը, Գոգլիձեն, Մեշիկը, Դեկանոզովը, Վլոձիմիրսկին:

1986 Գորկու յոթնամյա աքսորից Մոսկվա վերադարձավ Անդրեյ Սախարովը:

2007 Վախճանվեց կանադացի դաշնակահար ու կոմպոզիտոր Օսկար Պիտերսոնը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply