23 մարտի

0

1743 Լոնդոնում առաջին անգամ կատարվեց Գեորգ Հենդելի «Մեսիա» օրատորիան:

1749 Ծնվեց ֆրանսիացի աստղագետ, մաթեմատիկոս Պիեր Սիմոն Լապլասը:

1801 Իր ննջարանում սպանվեց Պավել I ցարը:

1826 Ծնվեց չեխ կոմպոզիտոր և ջութակահար Լյուդվիգ Մինկուսը:

1841 Լոնդոնում Ռիչարդ Բիերդը բացեց Եվրոպայում առաջին լուսանկարչական սրահը:

1848 Հունգարիան հռչակեց իր անկախությունն Ավստրիայից:

1869 Ծնվեց Գալուստ Կյուլպենկյանը:

1891 Անգլիայում առաջին անգամ ֆուտբոլային դարպասի համար օգտագործվեց ցանց:

1900 Ծնվեց գերմանացի հոգեբան, սոցիոլոգ Էրիխ Ֆրոմը:

1910 Ծնվեց ճապոնացի կինոռեժիսյոր Ակիրո Կուրոսավան:

1919 Լրագրող Բենիտո Մուսոլինին Միլանում հիմնեց իր ֆաշիստական քաղաքական շարժումը:

1923 Վախճանվեց Հովհաննես Թումանյանը:

1956 Հռչակվեց առաջին իսլամական հանրապետությունը` Պակիստանը:

1966 Հռոմում 400 տարվա ընդմիջումից հետո հանդիպեցին Հռոմի Պապն ու Քենթրբերիի արքեպիսկոպոսը:

2009 Վախճանվեց քանդակագործ Ղուկաս Չուբարյանը:

2011 Վախճանվեց անգլիացի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

2013 Վախճանվեց ռուս գործարար, ընդդիմադիր գործիչ Բորիս Բերեզովսկին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply