23 նոյեմբերի

0

1510 Օսմանյան զորքն ավերեց Իմերեթի մայրաքաղաք Քութայիսը:
1793 Փարիզի քաղաքային կոմունան փակեց բոլոր եկեղեցիները:
1877 ԱՄՆ–ը 5.5 մլն դոլար վճարեց Կանադային` Սուրբ Լավրենտիոս գետում մշտական նավարկության և ձկնորսության իրավունքի համար:
1903 Իտալացի երգիչ Էնրիկո Կարուզոն առաջին ելույթն ունեցավ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում` կատարելով Դուքսի դերը «Ռիգոլետո» օպերայում:
1910 Շվեդիայում վերջին անգամ իրականացվեց մահապատիժ:
1907 Վախճանվեց գրող Պերճ Պռոշյանը:
1933 Ծնվեց լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
1954 Ամերիկյան «General Motors» ընկերությունը թողարկեց իր 50 միլիոներորդ ավտոմոբիլը` երկտեղանոց ոսկեջրած ծածկած «Շևրոլեն»:
1955 ՍՍՀՄ–ում պայթեցվեց գերռումբը, որի պայթյունի էներգիան հավասար էր «300 Հիրոսիմայի»:
1976 Վախճանվեց նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտոն):
1980 Իտալիայի հարավում տեղի ունեցած երկրաշարժից զոհվեց մոտ 3000 մարդ:
1997 Սնանկ հայտարարվեց ճապոնական «Յամաիչի» ֆինանսական կորպորացիան, որն աշխարհի առաջին տասնյակում էր:
1998 Վախճանվեց դերասան Կարպ Խաչվանքյանը:
2003 Մի քանի շաբաթ տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո հրաժարական ներկայացրեց Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն:
2006 Թունավորման արդյունքում վախճանվեց ФСБ–ի փոխգնդապետ Ալեքսանդր Լիտվինենկոն:
2011 Տասնմեկ ամիս տևած ցույցերից հետո հրաժարական տվեց Եմենի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply