24 հոկտեմբերի

0

1601 Վախճանվեց դանիացի աստղագետ, աստղագուշակ ու ալքիմիկոս Տիխո Բրագեն:

1648 Վեստֆալյան հաշտության պայմանագրով ավարտվեց եվրոպական երկրների Երեսնամյա պատերազմը:

1795 — Ռեչ Պոսպոլիտայի (Լեհաստանի) բաժանումը Ռուսաստանի, Ավստրիայի և Գերմանիայի միջև:

1804 Ծնվեց առաջին հեռագրի ստեղծող գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Վեբերը:

1842 Վախճանվեց Չիլիի ազատագրական շարժման առաջնորդ Բեռնարդո Օ՚Հիգինսը:

1857 Քեմբրիջի շրջանավարտները Շեֆիլդում ստեղծեցին աշխարհում առաջին ֆուտբոլային թիմը:

1862 Ծնվեց բյուրեղապակու ավստրիական «Swarovski» ընկերության հիմնադիր Դանիել Սվարովսկին:

1882 Ծնվեց հունգար կոմպոզիտոր Իմրե Կալմանը:

1928 ԽՍՀՄ-ում արգելվեց Միխայիլ Բուլգակովի «Վազք» պիեսի բեմադրությունը, իբր այն իդեալականացնում էր սպիտակգվարդիական շարժումը:

1927 Ծնվեց ֆրանսիացի շանսոնյե Ժիլբեր Բեկոն:

1929 Ծնվեց դերասան Սոս Սարգսյանը:

1945 Սկսեց գործել ՄԱԿ-ի կանոնադրությունը:

1947 Մահմեդական անջատողականները անկախ պետություն հռչակեցին Հնդկաստանի Քաշմիր նահանգը

1949 Դրվեց Նյու Յորքում ՄԱԿ-ի ներկա կենտրոկայանի հիմնաքարը:

1963 ԽՍՀՄ-ի Բայկոնուր տիեզերակայանի Р-9 հրթիռախորշում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվեց 7 մարդ:

1974 Վախճանվեց ջութակահար և դիրիժյոր Դավիդ Օյստրախը:

1990 «Новая Земля» պոլիգոնում կատարվեց ԽՍՀՄ միջուկային զենքի վերջին փորձարկումը:

2000 Բեռլինի Եգիպտական թանգարանում հայտնաբերվեց Կլեոպատրայի միակ ինքնագիրը:

2007 Արձակվեց չինական առաջին լուսնագնացը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply