24 մարտի

0

809 Վախճանվեց աբասյան Հարուն ալ Ռաշիդ խալիֆը:

1706 Աստրախանում ճնշվեց ստրելեցների ապստամբությունը:

1776 Վախճանվեց անգլիացի գիտնական, ժամանակաչափի գյուտարար Ջոն Հարիսոնը:

1776 Ֆրանսիայում հիմնվեց «Caisse d’Escompte» էմիսիոն բանկը:

1794 Ռեչ Պոսպոլիտայում (Լեհաստան) բռնկվեց Թադեուշ Կոտյուշկոյի հակառուսական ապստամբությունը:

1802 Անգլիացի գյուտարար Ռիչարդ Թրևիտիկը ստացավ առաջին շոգեքարշի արտոնագիրը:

1882 Գերմանացի գիտնական Ռոբերտ Կոխն հայտարարեց թոքախտի հարցուցիչը հայտնաբերելու մասին:

1882 Վախճանվեց ամերիկացի բանաստեղծ Հենրի Ուոդսվորդ Լոնգֆելլոն:

1898 Հազար դոլարով վաճառվեց ամերիկյան առաջին` «Ուինթոն» մոդելի ավտոմեքենան:  Գնորդը լեռնային ինժեներ Ռոբերտ Էլիսոնն էր:

1905 Վախճանվեց ֆրանսիացի ֆանտաստ գրող Ժյուլ Վերնը:

1907 Ծնվեց գրող, հրապարակախոս, այլախոհ Լիդիա Չուկովսկայան` Կոռնեյ Չուկովսկու դուստրը:

1926 Ծնվեց իտալացի դրամատուրգ, 1997–ի Նոբելյան դափնեկիր Դարիո Ֆոն:

1933 Հիտլերը Գերմանիան հռչակեց Երրորդ ռայխ և Հռոմեական Սրբազան կայսրության ժառանգորդ:

1946 Վախճանվեց շախմատի աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1976 Վախճանվեց բրիտանացի ֆելդմարշալ Բեռնարդ Լոու Մոնթգոմերին:

1981 Վախճանվեց արդի հայ փիլիսոփայության հիմնադիր Վազգեն Չալոյանը:

1999 Սկսվեց հարավսլավական պատերազմը:

2005 Ժողովրդական ապստամբությունից հետո Ղըրղըզստանում տապալվեց Ասկար Ակաևի ռեժիմը:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply