24 նոյեմբեր

0

1632 Ծնվեց հոլանդացի փիլիսոփա Բենեդիկտ Սպինոզան:
1642 Հոլանդացի ծովագնաց Աբել Թասմանը Ավստրալիայի հարավում հայտնաբերեց հետագայում իր անվամբ կոչված կղզին:
1826 Ծնվեց իտալացի գրող Կարլո Կոլլոդին:
1864 Ծնվեց ֆրանսիացի գեղանկարիչ Անրի դե Թուլուզ–Լոտրեկը:
1870 Վախճանվեց ֆրանսիացի գրող ու բանաստեղծ, սիմվոլիզմն ու սյուրռեալիզմն հիմնավորած Կոմս Լոտրեամոնը:
1888 Ծնվեց ամերիկացի գրող, խրատաբան Դեյլ Քարնեգին:
1895 Ծնվեց դերասան Հրաչյա Ներսիսյանը:
1897 Ծնվեց դերասան Ավետ Ավետիսյանը:
1897 Ծնվեց նկարիչ Գևորգ Գրիգորյանը (Ջիոտտոն):
1913 Վախճանվեց անգլիացի հայագետ Հենրի Լինչը:
1940 Բացվեց Երևանի կենդանաբանական այգին:
1956 ՍՄԿԿ կենտկոմը որոշում ընդունեց բռնադատված–աքսորված կալմիկների, ղարաչայների, բալկարների, չեչենների և ինգուշների ազգային ինքնավարությունները վերականգնելու մասին:
1961 ՄԱԿ–ի Գլխավոր Ասսամբլեան ընդունեց միջուկային զենքն արգելող հռչակագիրը:
1963 Բանտից բանտ տեղափոխվելիս մահացու վիրավորվեց Ջոն Քենեդիի սպանության միակ կասկածյալ Լի Հարվի Օսվալդը:
1969 ԱՄՆ–ն ու ՍՍՀՄ–ը վավերացրին Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագիրը:
1991 Վախճանվեց «Queen» խմբի վոկալիստ Ֆրեդի Մերքյուրին:
2004 Վախճանվեց ամերիկացի գրող Արթուր Հեյլին:
2015 Վախճանվեց դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply