24 XII

0

1167 Ծնվեց Անգլիայի թագավոր Հովհան Անհողինը:
1777 Անգլիացի ծովագնաց Ջեյմս Քուկի «Ռեզոլյուշըն» և «Դիսքավըրի» նավերը հայտնաբերեցին Ծննդյան կղզիները:
1818 Ծնվեց անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը:
1847 Վախճանվեց դանիացի գիտնական Ֆինն Մագնուսենը:
1863 Վախճանվեց անգլիացի գրող Ուիլյամ Թեքերեյը:
1865 Հիմնադրվեց ամերիկյան ռասիստական Կո Կլուքս Կլան կազմակերպությունը:
1895 Ծնվեց գրող, ինժեներ ու վրիժառու Գուրգեն Յանիկյանը:
1922 Ծնվեց ամերիկացի դերասանուհի Ավա Գարդները:
1924 Ալբանիան հռչակվեց հանրապետություն:
1925 Վախճանվեց արիֆմոմետրի և հաշվիչի ամերիկացի գյուտարար Ֆրենկ Բոլդուինը:
1951 Հռչակվեց Լիբիայի միացյալ թագավորության անկախությունը:
1979 Տեղի ունեցավ ֆրանսիական «Արիան» տանող հրթիռի առաջին թռիչքը:
1982 Վախճանվեց ֆրանսիացի բանաստեղծ, Դիմադրության շարժման մասնակից Լուի Արագոնը:
2008 Վախճանվեց անգլիացի դրամատուրգ, բանաստեղծ, ռեժիսյոր, 2005–ի Նոբելյան դափնեկիր Հարոլդ Պինտերը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply