25 ապրիլի

0

1599 Ծնվեց անգլիական հեղափոխության առաջնորդ, Անգլիայի, Իռլանդիայի և Շոտլանդիայի լորդ-պրոտեկտոր Օլիվեր Կրոմվելը:
1607 Նիդեռլանդների նավատորմը Ջիբրալթարի ճակատամարտում ոչնչացրեց իսպանական նավատորմը:
1769 Ծնվեց անգլո–ֆրանսիական ինժեներ, Լա Մանշի տակով անցնող առաջին թունելի շինարար Մարկ Բրունելը:
1792 Ռուժե դե Լիլն ստեղծեց Հռենոսյան բանակի մարտական երգը` ապագա «Մարսելիեզը»:
1792 Ֆրանսիայում, որպես մահապատժի զենք, առաջին անգամ կիրառվեց գիլյոտինը:
1808 Հիմնադրվեց Պրագայի կոնսերվատորիան:
1816 Ջորջ Բայրոնն հեռացավ Անգլիայից:
1859 Պորտ Սաիդում սկսվեց Սուեզի ջրանցքի կառուցումը:
1874 Ծնվեց իտալացի ինժեներ, ռադիոյի գյուտարար, 1909–ի Նոբելյան դափնեկիր Գուլելմո Մարկոնին:
1888 Վախճանվեց Րաֆֆին:
1900 Ծնվեց շվեյցարացի ֆիզիկոս, 1945–ի Նոբելյան դափնեկիր Վոլֆգանգ Պաուլին:
1914 Ծնվեց Ֆրանսիացի գրող ու սցենարիստ Կլոդ Մորիակը:
1917 Ծնվեց ամերիկացի ջազային երհչուհի Էլլա Ֆիցջերալդը:
1918 Ծնվեց իլյուզիոնիստ Հարություն Հակոբյանը:
1931 Ֆերդինանդ Պորշեն հիմնեց «Porsche» ընկերությունը:
1974 Պորտուգալիայում հաղթեց «Մեխակների հեղափոխությունը» և տապալվեց ֆաշիստական ռեժիմը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply