25 հունիսի

0

1187 Քենթրբերիի հինգ հոգևորականներ նկատեցին Լուսնի վրա տեղի ունեցող ինչ-որ պայթյուն: Ենթադրվում է, որ այն եղել է Լուսնի և երկնաքարի բախում:
1498 Չինաստանում ստեղծվեց ատամի խոզանակը:
1530 Մարտին Լյութերի համաձայնությամբ նրա զինակից Ֆիլիպ Մելանխթոնը Աուգսբուրգում շարադրեց լյութերականության հիմունքները:
1794 Ֆրանսիական հեղափոխության կապակցությամբ Ռուսաստանի Եկատերինա II կայսրուհին արգելեց ֆրանսիական ապրանքների առուծախը:
1852 Ծնվեց Բարսելոնի ճարտարապետ Անտոնիո Գաուդին:
1878 Սկսվեց Բեռլինի կոնգրեսը:
1882 Ծնվեց ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկը`Լևոն Օրբելին:
1903 Ծնվեց անգլիացի գրող, հրապարակախոս Ջորջ Օրուելը (Էրիկ Արթուր Բլերը):
1907 Ծնվեց ռուս բանաստեղծ Արսենի Տարկովսկին` կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայրը:
1950 Հյուսիսային Կորեան հարձակվեց Հարավային Կորեայի վրա. սկսվեց Կորեական (1950-53թթ.) պատերազմը։
1951 Ամերիկյան «CBS» ընկերությունն իրականացրեց առաջին գունավոր հեռուստահաղորդումը:
1967 Կատարվեց առաջին հեռուստաեթերը ամբողջ աշխարհով՝ 5 մայրցամաքների 24 երկրներում հեռարձակվեց Բիթլզ խմբի «All You Need is Love» երգը։
1971 Բրիտանական կառավարությունը 132 մլն ֆունտ սթեռլինգ հատկացրեց` աղքատ թաղամասերի ավելի քան 6 հազար տարրական դպրոցները տեղափոխելու համար: Նույն օրը որոշում ընդունվեց բրիտանական տարրական դպրոցների աշակերտներին անվճար կաթ տալը դադարեցնելու մասին:
1997 Վախճանվեց ֆրանսիացի օվկիանոսագետ Ժակ-Իվ Կուստոն:
1991 Սլովենիան և Խորվաթիան հայտարարեցին իրենց անկախությունը Հարավսլավիայից։
2004 Վախճանվեց հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան Տիգրան Լևոնյանը:
2009 Վախճանվեց ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply