25 մայիսի

0

Աֆրիկայի ազատագրության օրը:
5493 մ.թ.ա. – Արարչագործության սկիզբն ըստ Ալեքսանդրիայի ժամանակագրության:
1085 Լեոնի Ալֆոնս VI Քաջ թագավորը Թոլեդոն ազատագրեց մահմեդականներից:
1521 Վորմսի ռայխստագի ընդունած վճռով (Էդիկտով) Մարտին Լյութերը համարվեց հերետիկոս:
1659 Հրաժարական տվեց Անգլիայի լորդ պրոտեկտոր Ռիչարդ Կրոմվելը:
1781 Ֆիլադելֆիայում ստեղծվեց Հյուսիսային Ամերիկայի բանկը:
1787 Ֆիլադելֆիայում, Ջորջ Վաշինգտոնի նախագահությամբ սկսվեց Սահմանադրական Կոնվենտի աշխատանքը: Այն մշակեց ԱՄՆ-ի սահմանադրությունը:
1803 Ծնվեց ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ, փիլիսոփա, տրանսցենդենտալիզմի հիմնադիր Ռալֆ Ուոլդո Էմերսոնը:
1810 Արգենտինայի անկախության հռչակումը:
1833 Ընդունվեց Չիլիի սահմանադրությունը
1857 Ծնվեց դերասանուհի Սիրանույշը (արևմտահայերէն՝ Սիրանոյշ, Մերովպէ Գանթարճեանը):
1897 Ծնվեց գեներալ մայոր Քրիստափոր Ալավերդյանը, գնդակահարվել է գերության մեջ, Նյուրնբերգի բանտում, 1942-ի վերջին:
1928 Արկտիկայում վթարի ենթարկվեց գեներալ Ումբերտո Նոբիլեի արշավախմբի «Իտալիա» դիրիժաբլը: Մինչ այդ արշավախումբը հաջողությամբ հասել էր Հյուսիսային բևեռին:
1968 Բացվեց Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply