25 սեպտեմբերի

0

1513 Իսպանացի կոնկիստադոր Վասկո Բալբոան իր ջոկատով անցավ Պանամայի պարանոցն ու եվրոպացիներից առաջինն հասավ Խաղաղ օվկիանոսին:
1765 Ծնվեց լեհ կոմպոզիտոր Միխայիլ Օգինսկին:
1818 Անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը առաջինն իրականացրեց մարդուց-մարդուն արյան փոխներարկումը:
1849 Վախճանվեց ավստրիացի կոմպոզիտոր, դիրիժյոր և ջութակահար Յոհան Շտրաուսը:
1866 Ծնվեց ամերիկացի կենսաբան, գենետիկ, 1933-ի Նոբելյան դափնեկիր Թոմաս Մորգանը:
1897 Ծնվեց ամերիկացի գրող, 1949-ի Նոբելյան դափնեկիր Ուիլյամ Ֆոլքները:
1925 Սերգեյ Եսենինի վերջին հրապարակային ելույթը:
1926 Հենրի Ֆորդն իր գործարանում սահմանեց ութժամյա աշխատանքային օր և հնգօրյա շաբաթ:
1932 Իսպանական Կատալոնիային տրվեց ինքնավարություն` դրոշ, պետական լեզու և խորհրդարան ունենալու իրավունքով:
1944 Վախճանվեց լեզվաբան, ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը:
1949 Ծնվեց իսպանացի կինոռեժիսյոր Պեդրո Ալմադովարը:
1950 Վախճանվեց ռեժիսյոր, Մոսկվայի Կամերային թատրոնի հիմնադիր Ալեքսանդր Թաիրովը:
1970 Վախճանվեց գերմանաշվեյցարացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկը:
1989 Լիտվայի Գերագույն Խորհուրդը ապօրինի ճանաչեց հանրապետության բռնակցումը ՍՍՀՄ-ին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply