26–ը մարտի

0

1169 Սալահ ադ Դինը դարձավ Եգիպտոսի էմիր
1516 Ծնվեց շվեյցարացի բնախույզ և բանասեր Կոնրադ Հեսները:
1636 Նիդերլանդներում հիմնադրվեց Ութրեխթի համալսարանը
1668 Անգլիան գերիշխանություն հաստաեց Բոմբեյի վրա:
1812 Երկրաշարժից ավերվեց Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի 90%–ը, զոհվեց մոտ 20 հազար մարդ:
1814 Վախճանվեց ֆրանսիացի բժիշկ ու քաղաքագետ Ժոզեֆ Գիլոտենը, ում անվամբ կոչվեց մահապատժի գիլյոտին սարքը:
1827 Վախճանվեց Լյուդվիգ վան Բեթհովենը:
1828 Տեղի ունեցավ ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերիտի միակ հրապարակային համերգը:
1845 ԱՄՆ–ում արտոնագրվեց բժշկական կպչուն ժապավենը:
1870 Վախճանվեց գրող, քրիստոնեական քարոզիչ, սլովակների հակահունգարական ապստամբության ղեկավար Միխալ Գոջան:
1881 Ռումինիան հռչակվեց թագավորություն:
1892 Վախճանվեց ամերիկացի բանաստեղծ ու հրապարակախոս Ուոլթ Ուիթմենը:
1911 Ծնվեց ամերիկացի գրող և դրամատուրգ Թենեսի Ուիլյամսը:
1923 Վախճանվեց ֆրանսացի հրեա դերասանուհի Սառա Բեռնարը:
1933 Ծնվեց իտալացի կինոռեժիսյոր Տինտո Բրասը:
1934 Մեծ Բրիտանիայում մտցվեցին ավտոմեքենա վարելու քննություններ:
1943 Ծնվեց ամերիկացի լրագրող Բոբ Ուդվորդն, ով իր գործընկեր Կարլ Բերնսթայնի հետ հետաքննեց «Ուոթերգեյթի գործը», ինչի արդյունքում 1974–ին հրաժարական տվեց ԱՄՆ–ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը:
1944 Ծնվեց ամերիկացի երգչուհի և դերասանուհի Դայանա Ռոսը:
1949 Ծնվեց գերմանացի գրող Պատրիկ Զյուսքինդը:
1953 Ամերիկացի բժիշկ Ջոնաս Էդվարդ Սոլքն հաջողությամբ կատարեց պոլիոմիելիտի պատվաստում:
1953 Լավրենտի Բերիան առաջարկեց միանգամից համաներում շնորհել բանտարկյալների կեսին` հիմնականում քրեականներին: Հաջորդ օրը կենտկոմի նախագահությունն ընդունեց համապատասխան որոշումը:
1960 Հիմնադրվեց Եվրոպայի երկրների Գավաթակիրների գավաթի խաղարկությունը:
1971 Արևելյան Պակիստանն անջատվեց Պակիստանից և ստեղծվեց Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունը
1973 Առաջին կանայք մուտք գործեցին Լոնդոնի ֆոնդային բորսա:
1976 Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթն արգելոց սովետական ռազմական նավերի մուտքը եգիպտական նավահանգիստներ:
1979 ԱՄՆԻ–ի նախագահի Քեմպ–Դևիդ նստավայրում ստորագրվեց իսրայելա–եգիպտական հաշտության պայմանագիրը, մինչի համար Խաղաղության մրցանակ շնորհվեց Իսրայելի վարչապետ Մենահեմ Բեգինին, Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթին:
1989 ԽՍՀՄ–ում տեղի ունեցան առաջին այլընտրանքային ընտրությունները:
1989 Վախճանվեց բալետի լատիշ դերասան Մարիս Լիեպան:
1996 Վախճանվեց «Hewlett-Packard» ֆիրմայի հիմնադիր Դևիդ Պակարդը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply