26 ՄԱՅԻՍԻ

0

Սարդարապատի ճակատամարտի հաղթանակի օր։

451 Տեղի ունեցավ Ավարայրի ճակատամարտը:
1265 Ծնվեց «Աստվածային կատակերգության» հեղինակ, ֆլորենցիացի բանաստեղծ Դանթե Ալիգիերին:
1679 Անգլիայի խորհրդարանն ընդունեց անձի անձեռնմխելիության մասին օրենքը (Habeas Corpus Act):
1799 Ծնվեց Ալեքսանդր Պուշկինը
1805 Ղարաբաղի կուսակալ–կառավարիչ Իբրահիմ խանը հավատարմության երդում տվեց Ռուսաստանին:
1822 Ծնվեց ֆրանսիացի գրող Էդմոն դե Գոնկուրը` եղբայրներից ավագը
1831 Վախճանվեց իտալական ազգային ազատագրական շարժման գործիչ Չիրո Մենոտին:
1868 Անգլիայում տեղի ունեցավ վերջին հրապարակային մահապատիժը:
1869 Ծնվեց դանիացի գրող Մարտին Անդերսեն Նեքսեն:
1908 Անգլիացի բիզնեսմեն Ուիլյամ Դ’Արսին Պարսկաստանում սկսեց նավթի արդյունահանումը:
1918 Սկսվեց Սարդարապատի ճակատամարտը:
1918 Հռչակվեց Վրաստանի անկախությունը:
1927 Ծնվեց դերասան ու ռեժիսյոր Ֆրունզե Դովլաթյանը:
1928 Ծնվեց էֆտանազիայի ջատագով բժիշկ Ջեք Գևորգյանը` «բժիշկ մահը:
1928 ՖԻՖԱ-ն որոշում ընդունեց 4 տարին մեկ անցկացնել ֆուտբոլի աշխարհի առաջնություններ:
1937 Սան Ֆրանցիսկոյում բացվեց Ոսկե դարպասներ նեղուցի վրայով ձգված 1280 մետր երկարությամբ կամուրջը:
1947 ՍՍՀՄ–ում ժամանակավոր վերացվեց մահապատիժը. այն վերականգնվեց 1950–ին:
1948 Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում հայտարարվեց ապարտեիդի քաղաքականության սկզբի մասին:
1949 Մոսկվայում փակվեց Ալեքսանդր Թաիրովի կամերային թատրոնը, քանի որ «կոլեկտիվը չկարողացավ հաստատուն կանգնել սոցիալիստական ուղու վրա»
1966 Գայանան անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply