26 սեպտեմբերի

0

1141 Ծնվեց պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, գրող Նիզամին:

1815 Փարիզում Ավստրիան, Պրուսիան և Ռուսաստանը ստորագրեցին Եվրոպայում հեղափոխական և ազգային-ազատագրական շարժումների դեմ ուղղված երեք միապետների «Սրբազան դաշինք» ստեղծելու մասին պայմանագիրը:

1869 Ծնվեց Կոմիտասը:

1888 Ծնվեց անգլո-ամերիկյան բանաստեղծ, 1948թ. Նոբելյան դափնեկիր Թոմաս Սթեռնզ Էլիոթը:

1898 Ծնվեց ամերիկացի կոմպոզիտոր Ջորջ Գերշվինը:

1932 Ծնվեց այլախոհ գրող Վլադիմիր Վոյնովիչը:

1960 Ֆիդել Կաստրոն արտասանեց ՄԱԿ-ի պատմության ամենից երկար ճառը` 4 ժամ 29 րոպե:

1968 Հրապարակվեց սոցիալիստական երկրնեի սահմանափակ ինքնուրույնության մասին «Բրեժնևի դոկտրինը»:

1969 Անգլիայում թողարկվեց «Բիթլզի» վերջին ստուդիական «Abbey Road» ալբոմը:

1973 Վախճանվեց իտալացի դերասանուհի Աննա Մանյանին:

1978 Ծնվեց հայոց բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply