27 ապրիլի

0

1289 Մամլուքների սուլթան Մանսուր Կալաունը գրավեց Տրիպոլիի կոմսությունը, վերջ տալով խաչակիրների պետությանը:
1509 Հռոմի Հուլիոս II Պապը Վենետիկը հեռացրեց եկեղեցուց:
1521 Ֆիլիպիններում բնիկներն սպանեց պուրտուգալացի ծովագնաց Ֆերնան Մագելանին:
1644 Կանադայում ցանեցին առաջին ցորենը:
1749 Վախճանվեց հայագետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին:
1759 Ծնվեց անգլիացի ֆեմինիստ գրող Մերի Գոդվինը:
1791 Ծնվեց ամերիկացի գյուտարար և նկարիչ Սեմյուել Մորզեն:
1820 Ծնվեց անգլիացի փիլիսոփա, սոցիոլոգ Հերբերտ Սփենսերը:
1840 Լոնդոնում դրվեց Ուեսթմինսթերյան պալատի հիմնաքարը:
1865 Միսիսիպի գետում, Մեմֆիսի մոտ կաթսայի պայթյունից խորտակվեց գերությունից ազատված զինվորներին փոխադրող «Sultána» նավը: Տեղում զոհվեց 1653, իսկ հետո` 70–ից ավելի մարդ:
1882 Վախճանվեց տրանսցենդենտալիզմի հիմնադիր, ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ ու փիլիսոփա Ռալֆ Ուոլդո Էմերսոնը:
1909 Գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդը:
1915 Ծնվեց Հովհաննես Շիրազը:
1931 Ծնվեց ջութակահար Իգոր Օյստրախը:
1965 Վախճանվեց կինոռեժիսյոր Համո Բեկ–Նազարյանը:
1978 Աֆղանստանում տեղի ունեցավ Ապրիլյան հեղաշրջումը:
1986 Չերնոբիլի աղետի պատճառով էվակուացվեց Պրիպյատ քաղաքի բնակչությունը:
2005 Տեղի ունեցավ «Airbus А380»–ի առաջին փռիչքը:
2007 Վախճանվեց թավջութակար, դիրիժոր, այլախոհ Մստիսլավ Ռոստրոպովիչը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply