27-ը մայիսի

0

1525 Գլխատվեց գերմանացի հումանիստ, աստվածաբան, գյուղացիական ապստամբության առաջնորդ Թոմաս Մյունցերը:
1564 Վախճանվեց կրոնական ռեֆորմատոր, կալվինիզմի հիմնադիր, շվեյցարացի հոգևորական Ժան Կալվինը:
1661 Ծնվեց բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը:
1679 Անգլիայում ընդունվեց անձի իրավունքների երաշխիքների մասին ակտը` Habeas Corpus Act:
1840 Վախճանվեց կոմպոզիտոր, ջութակահար Նիկոլո Պագանինին:
1844 Ուղարկվեց Մորզեի մեթոդով առաջին հեռագիրը:
1877 Ծնվեց ամերիկացի պարուհի Այսեդորա Դունկանը:
1884 Ծնվեց գերմաներենով ստեղծագործող չեխ–հրեական գրող Մաքս Բրոդը:
1891 Վախճանվեց գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանը:
1895 Անգլիացի գյուտարար Բիրթ Աքրեսն գրանցեց կինոպրոեկտորը:
1900 Բելգիայի խորհրդարանի ընտրություններում առաջին անգամ կիրառվեց համամասնական համակարգը:
1907 Սպանվեց ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը (Գևորգ Ղազարյան):
1916 ԱՄՆ–ի նախագահ Վուդրո Վիլսոնն առաջարկեց առաջին համաշխարհային պատերազմից հետո ստեղծել Ազգերի Լիգան:
1921 Հռչակվեց Աֆղանստանի անկախությունը:
1923 Ծնվեց ամերիկացի քաղաքական գործիչ, 1973–ի Խաղաղության Նոբելյան դափնեկիր Հենրի Քիսինջերը:
1931 Շվեյցարացի գիտնականներ Օ. Պիքարն ու Պ. Քիպֆերն առաջինը թռիչ կատարեցին ստրատոստատով:
1937 Բացվեց Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե դարպասներ» կամուրջը:
1937 Լենինականում սովամահ արվեց գրող և հասարակական Ատրպետը:
1937 Ծնվեց գրող, հասարարական գործիր և իրավապաշտպան Անդրեյ Բիտովը:
1969 Անդրեյ Մակարևիչն ու Սերգեյ Կավագոյեն հիմնեցին «Մաշինա վրեմենի» խումբը:
1989 Վախճանվեց բանաստեղծ Արսենի Տարկովսկին, կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հայրը:
1990 Երևանի «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանում առավոտյան ժամը 8:30-ին Մոսկվայի սադրանքի արդյունքում խորհրդային զինվորների և ազատամարտիկների բախումից զոհվեցին ազատամարտիկներ Արսեն Հարությունյանը, Գարեգին Կարապետյանը, Սամսոն Հարությունյանը, Վազգեն Վարդանյանը, Խաչիկ Մալխասյանը և Էդիկ Պետրոսյանը: Դրանից հետո նույն օրը խորհրդային բանակն իր անօրեն գործողությունները շարունակեց Էրեբունի խճուղում:
1994 Քսան տարվա վտարումից հետո Ռուսաստան վերադարձավ Ալեքսանդր Սոլժենիցինը:
1998 Վախճանվեց կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը:
2004 Վախճանվեց նկարիչ Վազգեն Բաժբեուկ–Մելիքյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply