27 մարտի

0

1513 Իսպանացի ճանապարհորդ Խուան Պոնսե դե Լեոնը Հայտնաբերեց Ֆլորիդան:
1845 Ծնվեց գերմանացի ֆիզիկոս, առաջին Նոբելյան դափնեկիր Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը:
1854 Ղրիմի պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Անգլիան ու Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Ռուսաստանին:
1855 ԱՄՆ–ում արտոնագրվեց կերոսինը:
1860 Նյույորքցի Մ. Լ. Բիրնը արտոնագրեց խցանահանը:
1863 Ծնվեց անգլիացի արդյունաբերող, «Rolls-Royce» ընկերության հիմնադիր Հենրի Ռոյսը:
1871 Ծնվեց գերմանացի գրող Հենրիխ Մանը` Թոմասի եղբայրը:
1893 Սկսեց գործել աշխարհում առաջին` «Alexsander Bell» հեռախոսակայանը:
1927 Ծնվեց թավջութակահար, դիրիժյոր, այլախոհ Մստիսլավ Ռոստրոպովիչը:
1953 ԽՍՀՄ–ում հայտարարվեց համաներում, չեղյալ հայտարարվեցին 5 տարուց պակաս ժամկետով բանտարկությունները:
1964 Հույն–թրքական զինված բախումը կանխելու նպատակով Կիպրոսի երկու համայնքների միջև տեղակայվեցին ՄԱԿ–ի խաղաղարար ուժեր:
1968 Ավիավթարից զոհվեց տիեզերագնաց Յուրի Գագարինը:
1984 Վախճանվեց հայ վրիժառու Գուրգեն Յանիկյանը:
1994 Գերմանիայում առաջին թռիչքը կատարեց Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի համատեղ արտադրության «EuroFighter 2000» կործանիչ ինքնաթիռը:
2002 Վախճանվեց ամերիկացի կինոռեժիսյոր Բիլլի Ուայլդերը:
2006 Վախճանվեց լեհ ֆանտաստ գրող, փիլիսոփա Ստանիսլավ Լեմը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply