27 փետրվարի

0

425 Հիմնադրվեց Կոստանդնուպոլսի համալսարանը:

1693 Լոնդոնում լույս տեսավ կանանց համար նախատեսված աշխարհում առաջին «The Ladies’ Mercury» հանդեսը:

1784 Վախճանվեց ֆրանսիացի հայտնի կոմս Սեն Ժերմենը:

1807 Ծնվեց ամերիկացի բանաստեղծ Հենրի Լոնգֆելլոն:

1844 Դոմինիկյան հանրապետությունն անկախություն ստացավ Հայիթիից:

1845 Ծնվեց գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Գրիգոր Արծրունին:

1860 Ծնվեց նկարիչ Վարդգես Սուրենյանցը:

1883 Արտոնագրվեց սիգար փաթաթելու սարքը:

1897 Ստացվեց արհեստական քաղցրանյութը` սախարինը:

1900 Գերմանիայում կազմավորվեց ֆուտբոլի «Բավարիա» (Մյունխեն) թիմը :

1902 Ծնվեց ամերիկացի գրող, 1962–ի Նոբելյան դափնեկիր Ջոն Սթեյնբեքը:

1910 Ծնվեց շախմատային կոմպոզիտոր, գրոսմայստեր Հենրիխ Գասպարյանը:

1905 Ծնվեց լեհ հրապարակախոս, հայագետ Բոգդան Գեմբարսկին:

1916 Ծնվեց գրող Միքայել Շաթիրյանը:

1916 Ծնվեց լեզվաբան Սեբաստիան Շահումյանը:

1917 Ռուսաստանում տապալվեց ցարիզմը:

1928 Ծնվեց Իսրայելի ռազմական ու պետական գործիչ Արիել Շարոնը:

1932 Ծնվեց անգլո–ամերիկյան դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը:

1933 Հոլանդացի կոմունիստ Մարինուս վան դեր Լյուբեն հրկիզեց Գերմանիայի Ռայխստագի շենքը:

1959 Ծնվեց դերասան Վարդան Պետրոսյանը:

1988 Սումգայիթում սկսվեցին և մինչև փետրվարի 29–ը ներառյալ շարունակվեցին հայկական ջարդերը:

2015 Սպանվեց ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply