28 ապրիլի

0

28 ապրիլի
1503 Չերինոլի ճակատամարտում իսպանացիները ջախջախեցին ֆրանսիական բանակին. պատմության մեջ վառոդային հրազենի օգնությամբ առաջին հաղթանակն է:
1852 Նիկոլայ Գոգոլի մասին հոդվածի համար ձերբակալվեց Իվան Տուրգենևը:
1908 Ծնվեց գերմանացի գործարար Օսկար Շինդլերը, ով փրկեց 1100 հրեաների:
1916 Ծնվեց իտալացի ավտոարդյունաբերող Ֆերրուչո Լամբորջինին:
1918 Վախճանվեց սերբ նացինալիստ Գավրիլո Պրինցիպը:
1923 Բացվեց Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտը:
1924 Ծնվեց լիտվացի դերասան Դոնատաս Բանիոնիսը:
1926 Ծնվեց ամերիկացի գրող Հարփեր Լին:
1945 Գնդակահարվեցին Իտալիայի ֆաշիստ դիկտատոր Բենիտո Մուսոլինին և նրա նրա սիրուհի Կլարա Փետաչին:
1947 Լեհաստանի իշխանություննը «Վիսլա» գործողության ընթացքում ուկրաինացիներին աքսորեցին երկրի արևմտյան շրջանները:
1947 Նորվեգացի ճանապարհորդ Թուր Հեյերդալն իր հինգ ընկերների հետ սկսեց ճանապարհորդությունը «Կոն Տիկի» լաստանավով` Հարավային Ամերիկայից դեպի Թաիթի կղզին:
1956 ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանով վերացվեց աքսորված ժողովուրդների հատուկ բնակավայրերի ռեժիմը:
1988 Վախճանվեց ԱՍԱԼԱյի հիմնադիրներից Հակոբ Հակոբյանը:
2001 Տեղի ունեցավ առաջին տիեզերական տուրիստ ամերիկացի մեծահարուստ Դենիս Թիթոյի թռիչքը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply