28 մարտի

0

37 Կալիգուլան հռչակվեց Հռոմի կայսր։
364 Հռոմեական կայսրությունը տրոհվեց Արևմտյան և Արևելյան մասերի:
519 Դադարեց Արևմուտքի ու Արևելքի առաջին կրոնական պառակտումը:
1483 Ծնվեց իտալացի նկարիչ Ռաֆայելը:
1687 Վախճանվեց հոլանդացի գիտնական ու կոմպոզիտոր Կոնստանտին Հյույգենսը:
1842 Տեղի ունեցավ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին համերգը:
1914 Ծնվեց ամերիկահայ էքսպրեսիոնիստ նկարիչ Արթուր Փինաջյանը:
1925 Ծնվեց դերասան Ինոկենտի Սմոկտունովսկին:
1928 Ծնվեց ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին:
1928 Ծնվեց քանդակագործ Արա Հարությունյանը:
1930 «Պրոլետարակն քննադատների» կողմից հետապնդվող գրող Միխայիլ Բուլգակովը դիմեց ԽՍՀՄ կառավարությանը` արտասահման մեկնելու համար` «Ազատ արձակեք ինձ»,–գրել էր նա:
1936 Ծնվեց պերուացի գրող, 2010–ի Նոբելյան դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան:
1939 Գեներալ Ֆրանկոյի զորքերը գրավեցին Մադրիդը:
1941 Վախճանվեց անգլիացի գրող Վիրջինիա Վուլֆը:
1943 Վախճանվեց ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովը:
1948 Վախճանվեց քանդակագործ Հակոբ Գյուրջյանը:
1959 Չինաստանը լուծարեց Տիբեթի կառավարությունը:
1979 Խոշոր վթար տեղի ունեցավ ամերիկյան Three Mile Island Ատոմային էլեկտրակայանում (Փենսիլվանիա նահանգ)
1985 Վախճանվեց ֆրանսիացի ավանգարդիստ նկարիչ Մարկ Շագալը:
2004 Վախճանվեց անգլիացի դերասան Պիտեր Ուստինովը:
2012 Վախճանվեց կոմպոզիտոր Ալեքսանդր Հարությունյանը:
2013 Վախճանվեց ամերիկահայ գործարար, «Sabian» ընկերության հիմնադիրը Ռոբերտ Զիլջյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply