28 օգոստոսի

0

430 Վախճանվեց քրիտոնեական թեոլոգ Ավգուստինոս Երանելին:

1565 Ներկայիս Ֆլորիդայում հիմնադրվեց Հյուսիսային Ամերիկայում եվրոպացիների առաջին մշտական բնակավայրը` Սան Ագոստինը:

1749 Ծնվեց գերմանացի գիտնական ու գրող Յոհան Վոլֆգանգ Գյոթեն:

1854 Լույս տեսավ «Scientific American» հանդեսի առաջին համարը:

1883 Բրիտանական կայսրությունում արգելվեց ստրկությունը:

1936 Կիիչիրո Տոյոդան հիմնադրեց «Տոյոտա» մեքենաշինական ընկերությունը:

1941 ԽՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով սկսվեց Պովոլժիեի գերմանացիների բռնաքսորը Սիբիր ու Ղազախստան:

1947 Ցլամարտի ժամանակ ստացած վերքերից զոհվեց իսպանացի հայտնի թորերո Մանոլետեն` Մանուել Սանչեսը:

1963 Մարտին Լյութեր Քինգը Լինքոլի հուշահամալիրում հանդես եկավ իր հռչակավոր` «Ես մի երազանք ունեմ» ելույթով:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply