28-29 մայիսի

0

Հայաստանի Անկախության օրը:
1722 Պյոտր I ցարի հրամանով թույլատրվեց պետության շահերի համար եկեղեցական խոստովանության գաղտնազերծումը:
1738 Ծնվեց ֆրանսիացի բժիշկ Ժոզեֆ Գիլյոտենը, ում անունով կոչվում է մահապատժի գործիք գիլյոտինը:
1871 Մեկ շաբաթ տևած արյունոտ կռիվներից հետո ջախջախվեց Փարիզի կոմունան: Կռիվներում զոհված և դատարանների կողմից մահվան դատապարտված կոմունարների թիվը հասնում էր 25 հազարի: Մոտ 40 հազար մարդ էլ բանտարկվեց կամ տաժանակրության դատապարտվեց:
1877 Ծնվեց ռուս գրող, նկարիչ Մաքսիմիլիան Վոլոշինը:
1877 Ռուսական զորքերը մտան Ալաշկերտ:
1905 Ռուս–ճապոնական պատերազմի ընթացքում, Ցուսիմայի ծովամարտում ջախջախվեց ռուսական նավատորմը:
1920 Հռչակվեց Հայաստանի անկախությունը:
1958 ԽՄԿԿ Կենտկոմը չեղյալ հայտարարեց Դմիտրի Շոստակովիչին, Սերգեյ Պրոկոֆևին, Արամ Խաչատրյանին, Վիսարիոն Շեբալինին և ուրիշ կոմպոզիտորների դատապարտող 1948թ. փետրվարի 10-ի իր իսկ որոշումը:
1961 Լոնդոնյան «The Observer» թերթում տպագրվեց փաստաբան Պիտեր Բենենսոնի «Ներիր» կոչը. սկզբնավորվեց միջազգային իրավապաշտպան «Amnesty International» շարժումը:
1987 Մոսկվայի Կարմիր հրապարակում վայրէջք կատարեց գերմանացի 18-ամյա պատանի Մաթիաս Ռուստի «Cessna 172» մարզական ինքնաթիռը:
1997 Ռուսաստանն ու Ուկրաինան ստորագրեցին սևծովյան նավատորմը բաժանելու համաձայնագիրը:

29 մայիսի

1453 Թրքական բանակը գրավեց Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը:
1500 Վախճանվեց պորտուգալացի ծովագնաց Բարթոլոմեու Դիաշը:
1660 Անգլիայում տեղի ունեցավ Սթուարտների իշխանության ռեստավրացիան:
1917 Ծնվեց ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Քենեդին:
1922 Վախճանվեց թատերական ռեժիսյոր Եվգենի Վախթանգովը:
1945 Նացիստների հետ համագործակցության համար Նորվեգիայում ձերբակալվեց գրող, 1920–ի Նոբելյան դափնեկիր Կնութ Համսունը:
1947 Հնդկաստանի սահմանադիր ժողովը արգելեց անձեռմխելիների կաստան:
1953 Էվերեստը նվաճված է. շերպ Նորգեյ Թենցինգն ու նորզելանդացի Էդմունդ Հիլարին առաջինը հաղթահարեցին 8848 մ բարձրությունը:
1964 Հիմնադրվեց Պաղեստինի ազատագրության կազմակերպությունը:
1969 Արգենտինայի բռնակալ Խուան Կառլոս Օնգանիայի դեմ Կորդոբա քաղաքում բռնկվեց ապստամբություն:
1979 Վախճանվեց ամերիկացի դերասանուհի Մերի Փիքֆորդը (Գլեդիս Մերի Սմիթ):
1985 Բրյուսելի «Էյզել» ստադիոնում Եվրոպայի Չեմպիոնների գավաթի եզրափակչի «Լիվերպուլ»–«Յուվենթուս» խաղի ժամանակ անգլիացի երկրպագուների սկսած զանգվածային ծեծկռտուքիշ արդյունքում փլվեց տրիբունաներից մեկի պատը. զոհվեց 39 մարդ, հարյուրավորները վնասվածք ստացան:
1996 Վախճանվեց մարմնամարզիկ, Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply