29 ապրիլի

0

1770 Անգլիացի ծովագնաց Ջեյմս Քուկն ափ իջավ Ավստրալիայում:
1854 Ծնվեց ֆրանսիացի մաթեմատիկոս, աստղագետ ու փիլիսոփա Ժյուլ Անրի Պուանկարեն:
1875 Ծնվեց անգլիացի գրող Ռաֆայել Սաբաթինին:
1882 Բեռլինում սկսեց գործել տրոլեյբուսի աշխարհում առաջին փորձնական գիծը:
1884 Օքսֆորդի համալսարանն համաձայնվեց կին ուսանողներին թույլ տալ քննություն հանձնել:
1897 Անգլիացի ֆիզիկոս Ջոզեֆ Թոմսոնը Լոնդոնի թագավորական ընկերության նիստի ժամանակ հայտնեց էլեկտրոնի հայտնագործման մասին:
1899 Ծնվեց ամերիկացի ջազային երաժիշտ Դյուկ Էլլինգտոնը:
1900 Ծնվեց ճարտարապետ Մարկ Գրիգորյանը:
1970 Ծնվեց ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին:
1978 Դանիայում վերացվեց մահապատիժը:
1980 Վախճանվեց անգլո–ամերիկացի ռեժիսյոր Ալֆրեդ Հիչկոկը:
1982 Չինաստանի բնակչության թիվն անցավ մեկ միլիարդի սահմանը:
1991 Բանգլադեշի հարավ-արևելքում ժամում 249 կմ/ժ արագության ցիկլոնային փոթորկի ավերածությունների հետևանքով զոհվեց 138 000 մարդ, ավելի քան տասը միլիոնը մնում է անօթևան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply