29 հոկտեմբերի

0

1783 Վախճանվեց ֆրանսիացի փիլիսոփա և մաթեմատիկոս Ժան Լերոն Դ՚Ալամբերը:
1787 Պրագայում առաջին անգամ ներկայացվեց Մոցարտի «Դոն Ժուան» օպերան:
1812 Փարիզի Գրենելյան դաշտում գնդակահարվեցին Նապոլեոնի դեմ Մալեի դավադրության 13 մասնակիցներ:
1863 Ժնևի միջազգային համաժողովում ստեղծվեց Միջազգային Կարմիր Խաչը:
1899 Ծնվեց ամերիկահայ կինոդերասան Ակիմ Թամիրով (Հովակիմ Թամիրյանց, Akim Tamiroff):
1907 Վախճանվեց հասարակական-քաղաքական և հոգևոր-մշակութային գործիչ Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսը (Խրիմյան Հայրիկ):
1945 Նյու Յորքում վաճառքի հանվեցին առաջին գնդիկավոր գրիչները:
1949 Վախճանվեց միստիկ փիլիսոփա, կոմպոզիտոր և ճանապարհորդ Գեորգի Գյուրջիևը:
1955 Սևաստոպոլի ծովախորշում պայթեցվեց «Նովոռոսիյսկ» ռազմանավը. զոհվեց 829 մարդ. այս դեպքը մինչև 1989թ. գաղտնի էր
1964 Նյու Յորքում թանգարանից գողացան թանկարժեք քարերի հավաքածու, որի մեջ էր նաև 565 կարատ (113 գ) քաշով «Հնդկաստանի աստղը»:
1971 Ֆիզիոթերապիայի սկիզբը. էլեկտրական թույլ հոսանքն օգնում է բուժելու ոսկրային կոտրվածքները:
1981 Վախճանվեց ֆրանսիացի բանաստեղծ. կոմպոզիտոր ու երգիչ Ժորժ Բրասանսը:
1998 Իր երկրորդ թռիչքը կատարեց ամերիկացի աստղանավորդ Ջոն Գլենը. այդ պահին նա ամենատարեց աստղանավորդ–տիեզերագնացն էր աշխարհում` 77 տարեկան և 103 օրեկան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply