29 հուլիսի

0

Այսօր Microsoft ընկերությունը պաշտոնապես շրջանառության մեջ է դնում Windows 10 օպերացիոն ծրագիրը

1722 Սկսվեց ռուսական բանակի պարսկական արշավանքը, որի արդյունքում Ռուսաստանը հայտնվեց Կովկասում:

1805 Ծնվեց ֆրանսիացի գրող, պատմաբան Ալեքսիս դե Թոքվիլը:

1817 Ծնվեց հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին

1858 ԱՄՆ-ի ճնշմամբ Ճապոնիան Տոկիո և Օսակա քաղաքները բացեց օտարերկրացիների համար: Նույն օրը` հուլիսի 29-ին ծնվեց ու վախճանվեց հեռուստատեսության ռուս-ամերիկյան գյուտարար Վլադիմիր Զվորիկինը (1888-1982)

1890 Ինքնասպանություն գործեց Վինսենթ Վան Գոգը:

1918 Բոլշևիկները փակեցին Մաքսիմ Գորկու «Новая жизнь» թերթը:

1921 Ադոլֆ Հիտլերը դարձավ նացիստական կուսակցության պարագլուխը:

1928 Ծնվեց հայ երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը:

1973 Հունական հանրաքվեն մերժեց միապետությունը` քվերակելով հանրապետական կարգերի օգտին:

1974 ԽՍՀՄ ԿԳԲ-ի պետ Անդրոպովի հրամանով ստեղծվեց ահաբեկչության դեմ պայքարի «Ալֆա» խումբը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply