29 հունիսի

0

Արցախը նշում է Հայրենիքի համար զոհվածների հիշատակի օրը:

1613 Շեքսպիրի «Հենրիխ VIII» պիեսի պրեմիերայի ժամանակ հրդեհ բռնկվեց «Գլոբուս» թատրոնում:
1825 Ծնվեց դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:
1839 Վախճանվեց հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիր Համբարձում Լիմոնջյանը:
1888 Անգլիայում Էդիսոնի ներկայացուցիչ գնդապետ Ջորջ Գուրոն Լոնդոնի Բյուրեղյա պալատում ձայնագրեց Հենդելի «Իսրայելը Եգիպտոսում» օրատորիան: Դա Էդիսոնի ֆոնոգրաֆով կատարված առաջին ձայնագրություններից մեկն է:
1895 Ծնվեց վրացի բանաստեղծ Պաոլո Յաշվիլին:
1895 Վախճանվեց անգլիացի բնախույզ Թոմաս Հենրի Հեքսլին:
1900 Ծնվեց ֆրանսիայի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերին:
1916 Տեղի ունեցավ «Boeing» ընկերության ինքնաթիռի առաջին թռիչքը:
1922 Հյուրախաղերի համար արտասահման մեկնեց Ֆյոդր Շալյապինն ու այլևս չվերադարձավ Ռուսաստան:
1931 Հռոմի Պապ Պիոս XIը դատապարտեց իտալացի երեխաներին պարտադրված ֆաշիստական երդումը:
1958 Բրազիլիան առաջին անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն:
1972 «Ֆերմենն ընդդեմ Ջորջիա նահանգի» դատաքննության ժամանակ ԱՄՆ–ի գերագույն դատարանը որոշում ընդունեց, որ մահապատիժը հակասում է երկրի Սահմանադրությանը:
1974 Իզաբել Պերոն դարձավ Արգենտինայի առաջին կին նախագահը։
1999 Վախճանվեց կաթողիկոս Գարեգին Ա–ն:
2007 Վաճառքի հանվեց Apple Inc.-ի առաջին IPhone-ը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply