29 հունվարի

0

1616 Հոլանդացի ծովագնացներ Յա. Լեմերն ու Վ. Սհաութենը հայտնաբերեցին Հարավային Ամերիկայի ծայր հարավային կետը` Հորն հրվանդանը:
1635 Կարդինալ Ռիշելյեն հիմնադրեց Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիան:
1860 Ծնվեց ռուս գրող, դրամատուրգ Անտոն Չեխովը:
1866 Ծնվեց ֆրանսիացի գրող 1915–ի Նոբելյան դափնեկիր Ռոմեն Ռոլանը:
1888 Ծնվեց տնտեսագետ Ալեքսանդր Չայանովը:
1891 Վախճանվեց Ռուսաստանի առաջին կին ակադեմիկոս, մաթեմատիկոս Սոֆյա Կովալևսկայան:
1896 Ամերիկացի ֆիզիկոս Է. Գրուբեն առաջինը ռադիոակտիվ ճառագայթումն օգտագործեց քաղցկեղի բուժման համար:
1919 Վախճանվեց Արամ Մանուկյանը:
1919 ԱՄՆ–ի կոնգրեսն ընդունեց սահմանադրության XVIII ուղղումը` այսպես ասած «չոր օրենքը», որն արգելում էր սպիրտային խմիչքների արտադրությունը, փոխադրումն ու վաճառքը:
1963 Վախճանվեց ամերիկացի բանաստեղծ Ռոբերտ Ֆրոստը:
1969 Վախճանվեց ԱՄՆ–ի պետական գործիչ ԿՀՎ–ի հիմնադիրներից մեկն ու 1953-61թթ. տնօրեն Ալեն Դալեսը:
1994 Վախճանվեց դերասան Եվգենի Լեոնովը:
1999 Վախճանվեց բանաստեղծուհի Մարո Մարգարյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply