29 նոյեմբերի

0

1543 Վախճանվեց գերմանացի գեղանկարիչ Հանս Հոլբեյն կրտսերը:
1643 Վախճանվեց իտալացի կոմպոզիտոր Կլաուդիո Մոնտեվերդին:
1802 Ծնվեց գերմանացի գրող, հեքիաթագիր Վիլհելմ Հաուֆը:
1825 Ծնվեց ֆրանսիացի հոգեբույժ Ժան–Մարտեն Շարկոն:
1830 Սկսվեց Լեհաստանի ազգային ազատագրական ապստամբությունը (1830-31թթ լեհ–ռուսական պատերազմը), որի ժամանակ էլ լեհերն առաջին անգամ պարզեցին ռուսներին ուղղված «Ձեր և մեր ազատության համար» (Za Naszą i Waszą Wolność) կոչը:
1849 Ծնվեց անգլիացի գիտնական–ռադիոտեխնիկ Ջոն Ֆլեմինգը:
1868 Վախճանվեց բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը:
1899 Հիմնադրվեց ֆուտբոլի «Բարսելոն» ակումբը:
1920 Հայաստանում հաստատվեցին սովետական կարգեր:
1947 ՄԱԿ–ի Գլխավոր Ասսամբլեան որոշում ընդունեց Պաղեստինի տարածքը հրեական և արաբական պետությունների միջև բաժանելու մասին որոշումը:
1951 Վախճանվեց գրող Լևոն Շանթը:
1967 Երևանում բացվեց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
2001 Վախճանվեց «The Beatles» խմբի անդամ Ջորջ Հարիսոնը:
2009 Շվեյցարիայում կայացած հանրաքվեով երկրում արգելվեց մզկիթների շինարարությունը:
2010 Վախճանվեց բանաստեղծուհի Բելլա Ախմադուլինան:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply