29 սեպտեմբերի

0

106 մ.թ.ա. ծնվեց և 48 մ.թ.ա. նույն օրը վախճանվեց Հին Հռոմի ռազմական ու պետական գործիչ Գնեոս Պոմպեոս Մեծը:
1547 Ծնվեց իսպանացի գրող Միգել Սերվանտեսը:
1650 Հենրի Ռոբինսոնը Լոնդոնում բացեց աշխարհում առաջին ամուսնության գործակալությունը:
1793 Անգլիական մարզական հանդեսում առաջին անգամ գրվեց թենիսի մասին:
1897 Բուենոս Այրեսի «Օլիմպո» թատրոնում, «Կրեոլյան դատաստան» ներկայացման ժամանակ առաջին անգամ կատարվեց տանգոն:
1902 Վախճանվեց ֆրանսիացի լրագրող, գրող Էմիլ Զոլան:
1912 Ծնվեց իտալացի կինո ռեռժիսյոր Միքելանջելո Անտոնիոնին:
1913 Ծնվեց ամերիկացի կինոռեժիսյոր Սթենլի Կրամերը:
1913 Վախճանվեց գերմանացի ինժեներ և գյուտարար Ռուդոլֆ Դիզելը:
1916 Ամերիկյան «Standard Oil» նավթային ընկերության հիմնադիր Ջոն Ռոքֆելլերը դարձավ աշխարհում առաջին միլիարդատերը:
1922 Պետրոգրադից հեռացավ «Օբերբուրգոմիստր Հաքեն» , ասպես կոչված «փիլիսոփաների շոգենավը»` Արևմուտք տանելով բոլշևիկներին մերժած մտավորականներ. Ն Բերդյաևին, Ս, Ֆրանկին, Ի. Իլյինին, Ս. Տրուբեցկոյին, Բ. Վիշեսլավցևին, Ա. Կիզեվետտերին, Մ. Իլյինին, Մ. Նովիկովին, Ա. Ուգրիմովին, Վ. Զվորիկինին, Ն. Ցվետկովին, Ի. Բակկալին, Վ, Յասինսկուն ր այլոց:
1929 Վախճանվեց բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը:
1930 Վախճանվեց նկարիչ Իլյա Ռեպինը:
1938 Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Գերմանիայի միջև ստորագրվեց Մյունխենյան գործարքը, որով Սուդեթի մարզն անջատվեց Չեխոսլովակիայից ու տրվեց Գերմանիային:
1943 Ծնվեց Լեհաստանի քաղաքկան ու պետական գործիչ Լեխ Վալենսան:
1957 Օզյորսկ քաղաքի (Չելյաբինսկի մարզ) «Մայակ» ձեռնարկությունում տեղի ունեցավ ռադիացիոն վթար:
1979 Վախճանվեց էստրադայի արտիստ, ասմունքող Սուրեն Քոչարյան,
1985 Վախճանվեց աստղագետ Բենիամին Մարգարյանը:
2008 Lehman Brothers և Washington Mutual ընկերությունների սնանկացման հետևանքով Դոու Ջոնսի գործակիցն ընկավ մեկ օրում աննախադեպ 777.68 կետով։ Սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամը:
2010 Վախճանվեց ամերիկացի դերասան, երգիչ Թոնի Քերթիսը:
2015 Վախճանվեց ֆրանսահայ ջութակահար Ժան Տեր-Մերկերյանը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply