29 օգոստոսի

0

1632 Ծնվեց անգլիացի լուսավորիչ – փիլիսոփա Ջոն Լոքը:

1758 Նյու Ջերսիում ստեղծվեց առաջին հնդկացիական ռեզերվացիան:

1780 Ծնվեց ֆրանսիացի նկարիչ Ժան Օգյուստ Էնգրը:

1782 Պորտսմութի նավարկուղում խորտակվեց բրիտանական «Ռոյալ Ջորջ» գծանավը. 1200 ուղևորից զոհվեց 800-ը:

1827 Ռուս-պարսկական պատերազմում տեղի ունեցավ Օշականի ճակատամարտը:

1831 Մայքլ Ֆարադեյը հայտնագործեց էլեկտրամագնիսական ինդուկցիան:

1862 Ծնվեց բելգիացի գրող, 1911թ. Նոբելյան դափնեկիր Մորիս Մետերլինկը:

1894 Ծնվեց ուկրաինացի կինոռեժիսյոր Օլեքսանդր Դովժենկոն:

1915 Ծնվեց ու 1982 վախճանվեց շվեդ կինոդերասանուհի Ինգրիդ Բերգմանը:

1926 Նեպալում վերացվեց ստրկությունը:

1949 Սեմիպալատինսկում փորձարկվեց ԽՍՀՄ առաջին ատոմային ռումբը:

1949 Հարավսլավիան ֆինանսական օգնության համար դիմեց ԱՄՆ-ին` հաղթահարելու համար ԽՍՀՄ-ի տնտեսական բլոկադայի հետևանքները:

1970 Էկրան բարձրացավ Սերգեյ Փարաջանյանի «Նռան գույնը» ֆիլմը:

1990 Զոհվեցին Գեղազնիկ Միքայելյանը և Վիտյա Այվազյանը:

1997 Տնտեսական ոչ շահավետության պատճառով փակվեց ԱՄՆ-ի հնագույն Միչիգանի` ատոմային էլեկտրակայանը:

2001 Հայտնագործվեց մարդկային երկարակեցության գենը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply