30 հոկտեմբեր

0

1823 Վախճանվեց ջուլհակի հաստոցի անգլիացի գյուտարար Էդմունդ Քարթրայթը:
1871 Ծնվեց ֆրանսիացի գրող Պոլ Վալերին:
1875 Ծնվեց Ավետիք Իսահակյանը:
1885 Ծնվեց ամերիկացի բանաստեղծ Էզրա Փաունդը:
1888 Ջոն Լաուդը գրանցեց գնդիկով գրիչի գյուտը:
1905 Նիկոլայ II ցարը հրապարակեց «Հոկտեմբերի 17-ի մանիֆեստը»:
1918 Անտանտի երկրների հետ կնքած Մուդրոսի զինադադարի համաձայնագրով Օսմանյան կայսրությունը դադարեցրեց առաջին համաշխարհային պատերազմը:
1922 Բենիտո Մուսոլինին դարձավ Իտալիայի վարչապետ:
1922 Ծնվեց կոմպոզիտոր, ջութակահար և մանկավարժ Ցոլակ Բեքարյանը:
1938 ԱՄՆ-ում CBS ռադիկայանը հաղորդեց Հերբերտ Ուելսի «Աշխարհների պատերազմը» պիեսը, որի ընթացքում իբր ուղիղ ռեպորտաժ էր տրվում դեպքի վայրից` պատերազմական թատերաբեմերից, ինչը մեծ խուճապի տեղիք տվեց:
1941 ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտը հավանություն տվեց ՍՍՀՄ-ի 1 մլրդ դոլար օգնություն տրամադրելու ծրագրին:
1953 Վահճանվեց հունգար կոմպոզիտոր Իմրե Կալմանը:
1960 Ծնվեց արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան:
1961 ՍՍՀՄ-ը Նովայա Զեմլյա կղզում գտնվող փորձակայանում կատարեց 58 մեգատոննա հզորությամբ ջրածնային ռումբի պայթյուն: Դա պատմության մեջ գրանցված ամենից հզոր պայթյունն է:
1973 Ավարտվեց Բոսփորի կամրջի շինարարությունը:
1975 Խուան Կարլոս I-ն ստանձնեց Իսպանիայի կառավարումը` փոխարինելով գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյին:
Ռուսաստանում քաղաքական բռնությունների զոհերի հիշատակի օրը. 1990-ին Մոսկվայի Լուբյանկայի հրապարակում տեղադրվեց Սոլովկիի քարը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply