30 հունիսի

0

1834 Հեսսենում (Գերմանիա) տպագրվեց Ֆրանսիական մեծ հեղափոխության «Խաղաղությո՛ւն` խրճիթներին: Պատերա՛զմ` պալատներին» կոչը:
1889 Փարիզի Խաղաղության համաժողովում հիմնվեց Միջխորհրդարանական միությունը:
1893 Հարավ Աֆրիկյան Հանրապետությունում գտնվեց «Էքսելսիոր» ալմաստը (995 կարատ):
1894 Գործարկվեց Լոնդոնի Թաուերի բացվող կամուրջը:
1905 Ալբերտ Էյնշտեյնը «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» հոդվածում շարադրեց հարաբերականության տեսությունը:
1908 Ընկավ հայտնի Տունգուսյան երկնաքարը։
1910 Ավարտվեց Եվրոպա-Հարավային Ամերիկա հեռախոսային կաբելի անցկացումը:
1911 Ծնվեց լեհ այլախոհ բանաստեղծ, 1980–ի Նոբելյան դափնեկիր Չեսլավ Միլոշը:
1913 Սկսվեց Բալկանյան երկրորդ պատերազմը:
1948 Բելի Լաբորատորիայի գիտնականներ Ուիլյամ Շոքլին, Ուոլթեր Բրատտեյնը և Ջոն Բարդինը հայտնեցին տրանզիստորի ստեղծման մասին:
1956 ԽՍՀՄ-ի թերթերը հրապարակեցին կոմկուսի կենտկոմի` «Ստալինի անհատի պաշտամունքը և դրա հետևանքները հաղթահարելու մասին» որոշումը
1964 Ստացվեցին Լուսնի` մոտ տարածությունից առաջին լուսանկասրները:
1971 Տեղի ունեցավ սովետական «Սոյուզ 11» տիեզերանավի վթարը. զոհվեցին տիեզերագնացներ Գեորգի Դոբրովոլսկին, Վլադիսլավ Վոլկովը և Վիկտոր Պացաևը:
1974 Հյուրախաղերի համար Կանադա մեկնած բալետի դերասան Միխայիլ Բարիշնիկովը հրաժարվեց վերադառնալ ՍՍՀՄ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply