30 հունվարի

0

9 ն.թ.ա. Հռոմի Սենատի վճռով օծվեց Խաղաղության մեհյանը` նվիրված Խաղաղության դիցուհուն` ի պատիվ Իսպանիայից ու Գալիայից Օգոստոս կայսեր հաղթական վերադարձի:
1649 Լոնդոնում գլխատվեց Կարլոս (Չարլզ) I Ստյուարտ թագավորը:
1652 Վախճանվեց ֆրանսիացի նկարիչ Ժորժ դե Լատուրը:
1901 Ծնվեց հայկոմկուսի գործիչ Աղասի Խանջյանը:
1933 Գերմանիայի ռայխսպրեզիդենտ Հինդենբուրգը կանցլեր նշանակեց Հիտլերին:
1923 Ծնվեց կինոռեժիսյոր Լեոնիդ Գայդայը:
1937 Ծնվեց շախմատի աշխարհի X չեմպիոն Բորիս Սպասկին:
1948 Սպանվեց Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման գործիչ Մահաթմա Գանդին:
1948 Վախճանվեց օդագնաց Ռայթ եղբայրներից կրտսերը` Օրվիլը:
1951 Վախճանվեց գերմանացի մեքենաշինարար Ֆերդինանդ Պորշեն:
1953 Ծնվեց ամերիկահայ օսկարակիր կինոգործիչ Սթիվեն Զայիլյանը:
1969 Լոնդոնում, «Apple» ստուդիայի տանիքում տեղի ունեցավ «The Beatles» խմբի վերջին համերգը:
1991 Վախճանվեց ամերիկացի ֆիզիկոս, տրանզիստորի գյուտարար, 1956 և 1972թթ. Նոբելյան մրցանակների դափնեկիր Ջոն Բարդինը:
1995 Վախճանվեց անգլիացի ճանապարհորդ, կենդանաբան ու գրող Ջերալդ Դարելը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply