30 մայիսի

0

1431 Հերետիկոսության և կախարդության մեղադրանքով Ռուանում խարույկի վրա այրվեց Ժաննա դ՚ Արկը:
1527 Հիմնվեց Մարբուրգի (Գերմանիա) համալսարանը:
1593 Վախճանվեց անգլիացի բանաստեղծ ու դրամատռուրգ Քրիստոֆեր Մարլոն:
1631 Լույս տեսավ ֆրանսերեն առաջին «La Gazette» թերթը:
1778 Վախճանվեց ֆրանսիացի փիլիսոփա և գրող Վոլտերը:
1812 Ցարական իշխանությունը ճնշեց Կախեթիայի հակառուսական ժողովրդական ապսստամբությունը:
1814 Ծնվեց ռուս հեղափոխական, անարխիստ Միխայիլ Բակունինը:
1814 Նապոլեոն Բոնապարտն աքսորվեց Էլբա կղզին:
1896 Տեղի ունեցավ Նյու Յորքի առաջին ավտովթարը: Հենրի Ուելսի ամտոմեքենան բախվեց Իվլին Թոմասի հեծանվին. կոտրվեց վերջինիս ոտքը:
1909 Ծնվեց ամերիկացի ջազային երաժիշտ, կլարնետահար Բենի Գուդմանը:
1912 Վախճանվեց Ուիլբեր Ռայթը` օդագնաց եղբայրներից ավագը:
1945 Իրանը Անգլիայից ու Խորհրդային Միությունից պահանջեց զորքերն հեռացնել իր տարածքից. դրանք այնտեղ էին մտել 1941թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
1953 ԽՍՀՄ-ի կառավարությունն հրաժարվեց Թուրքիայի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներից, մասնավորապես Կարս քաղաքից:
1959 Անգլիայի Ուայթ կղզում փորձարկվեց օդային բարձով առաջին նավը:
1960 Վախճանվեց գրող, 1958–ի Նոբելյան դափնեկիր Բորիս Պաստերնակը:
1971 Դեպի Մարս արձակվեց ամերիկյան «Մարիներ 9» միջմոլորակային կայանը:
2006 Կորեայում խաբեության և հափշտակության մեղադրանքով 10 տարվա ազատազրկման դատապարտվեց «Daewoo» կորպորացիայի հիմնադիր Կիմ ու Չխունը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply