30 մարտի

0

1746 Ծնվեց իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Խոսե դե Գոյան:

1775 Բրիտանական պառլամենտն ընդունեց այլ պետություննների հետ Հյուսիսամերիկյան գաղութների առևտուրն արգելող օրենք:

1844 Ծնվեց ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վերլենը:

1847 Լև Տոլստոյն կատարեց իր օրագրի առաջին գրառումը: Նրա օրագրերը 13 հատոր են:

1853 Ծնվեց հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգը:

1856 Փարիզի պայմանագրի կնքմամբ ավարտվեց 1853-56թթ. ռուս–թրքական Ղրիմի պատերազմը: Ղրիմն ու Սևաստոպոլը պահելու դիմաց Ռուսաստանը Թուրքիային հանձնեց Կարսը, Մոլդովան և Դանուբի գետաբերանը:

1867 Վաշինգտոնում կնքվեց Ալյասկաի առ ու ծախի գործարքը: ԱՄՆ–ը 7.2 մլն դոլարով ձեռք բերեց Ալյասկան ու Ալեության կղզիները:

1913 Ծնվեց օպերային երգիչ Նար Հովհաննիսյանը:

1918 Բաքվում տեղի ունեցան հայերի–թաթարական բախումներ:

1935 Վախճանվեց կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:

1981 Մահափորձ կատարվեց ԱՄՆ–ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ:

1987 Լոնդոնի աճուրդում Վինսենթ Վան Գոգի «Արևածաղիկներ» նկարը վաճառվեց 50 մլն դոլարով:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply