30 սեպտեմբերի

0

1207 Ծնվեց պարսիկ բանաստեղծ Ջալալադդին Ռումին:
1452 Յոհան Գուտենբերգը Մայնցում տպագրեց առաջին գիրքը` Աստվածաշունչը:
1791 Վիեննայում տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի վերջին` «Կախարդական սրինգ» օպերայի պրեմիերան:
1882 ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Էփլթոն քաղաքում աշխատեց Թոմաս Էդիսոնի նախագծով կառուցած բազմասպառող առաջին հիդրոէլեկտրակայանը:
1882 Ծնվեց ռադիացիայի մակարդակը որոշող հաշվիչի գյուտարար, գերմանացի ֆիզիկոս Հանս Գեյգերը:
1908 Ծնվեց ջութակահար Դավիդ Օյստրախը:
1917 Ծնվեց բեմադրիչ Յուրի Լյուբիմովը:
1919 Ծնվեց բանաստեղծ Գևորգ Էմինը:
1920 Ծնվեց կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը:
1924 Ծնվեց ամերիկացի գրող Թրումեն Կապոտեն:
1925 Ծնվեց կինոբեմադրող Հենրիկ Մալյանը:
1928 Անգլիացի միկրոբիոլոգ Ալեքսանդր Ֆլեմինգը տեղեկացրեց պենիցիլինի հայտնագործման մասին:
1985 Վախճանվեց ֆրանսիացի դերասանուհի Սիմոնա Սինյորեն:
1994 Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդն հայտարարեց Իսրայելի` 46 տարի շարունակվող տնտեսական բոյկոտը դադարեցնելու մասին:
1999 Վախճանվեց ակադեմիկոս Դմիտրի Լիխաչովը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply