30 սեպտեմբերի

0

1207 Ծնվեց պարսիկ բանաստեղծ Ջալալադդին Ռումին:

1452 Յոհան Գուտենբերգը Մայնցում տպագրեց առաջին գիրքը` Աստվածաշունչը:

1791 Վիեննայում տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի վերջին` «Կախարդական սրինգ» օպերայի պրեմիերան:

1882 ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Էփլթոն քաղաքում աշխատեց Թոմաս Էդիսոնի նախագծով կառուցած բազմասպառող առաջին հիդրոէլեկտրակայանը:

1882 Ծնվեց ռադիացիայի մակարդակը որոշող հաշվիչի գյուտարար, գերմանացի ֆիզիկոս Հանս Գեյգերը:

1908 Ծնվեց ջութակահար Դավիդ Օյստրախը:

1917 Ծնվեց ռեժիսյոր, այլախոհ Յուրի Լյուբիմովը:

1920 Ծնվեց կոմպոզիտոր Ղազարոս Սարյանը:

1924 Ծնվեց ամերիկացի գրող Թրումեն Կապոտեն:

1925 Ծնվեց ռեժիսյոր Հենրիկ Մալյանը:

1928 Անգլիացի միկրոբիոլոգ Ալեքսանդր Ֆլեմինգը տեղեկացրեց պենիցիլինի հայտնագործման մասին:

1985 Վախճանվեց ֆրանսիացի դերասանուհի Սիմոնա Սինյորեն:

1994 Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդն հայտարարեց Իսրայելի` 46 տարի շարունակվող տնտեսական բոյկոտը դադարեցնելու մասին:

1999 Վախճանվեց ակադեմիկոս Դմիտրի Լիխաչյովը:

2003 Վախճանվեց ամերիկահայ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանը:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply