31 հոկտեմերի

0

1517 Մարտին Լյութերն իր 95 թեզիսները փակցրեց Վյուտենբերգի եկեղեցու դռանը` սկիզբ դնելով կաթոլիկ եկեղեցու, Հռոմի պապի դերի և ինդուլգենցիաների վաճառքի մասին բանավեճին:

1632 Ծնվեց հոլանդացի նկարիչ Յան Վեերմերը:

1875 Ծնվեց գրող Ավետիք Իսահակյանը:

1887 Ծնվեց չին պետական ու ռազմական գործիչ Չան Կայշին:

1892 Լույս տեսավ Արթուր Կոնան Դոյլի «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը:

1892 Ծնվեց շախմատի աշխարհի 4-րդ չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1919 Ծնվեց կրկեսի դերասան, կենդանիներ վարժեցնող Ստեփան Իսահակյանը:

1922 Բենիտո Մուսոլինիի սևշապկավորները մտան Հռոմ. Իտալիայում հաստատվեց ֆաշիստական դիկտատուրա:

1984 Սպանվեց Հնդկաստանի վարչապետ Ինդիրա Գանդին:

1993 Վախճանվեց իտալացի կինոռեժիսյոր Ֆեդերիկո Ֆելլինին:

2011 ՄԱԿ-ի ազգաբնակչության ֆոնդի հաշվարկի համաձայն ծնվեց Երկիր մոլորակի յոթ միլիարդերորդ մարդը:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply