31 հուլիսի

0
1556 Վախճանվեց ճիզվիտների կրոնական օրդենի հիմնադիր Իգնատիոս Լոյոլան:
1784 Վախճանվեց ֆրանսիացի գրող, փիլիսոփա Դենի Դիդրոն:
1790 ԱՄՆ-ում տրվեց առաջին արտոնագիրը:
1849 Ռուսական պատժիչ զորախմբի հետ մարտում զոհվեց հունգար հեղափոխական, բանաստեղծ Շանդոր Պետեֆին:
1886 Վախճանվեց հունգարացի կոմպոզիտոր, դաշնակահար ու դիրիժոր Ֆերենց Լիստը:
1914 Ծնվեց ֆրանսիացի դերասան Լուի դը Ֆյունեսը:
1919 Գերմանիայի Սահմանադիր ժողովը երկիրն հռչակեց հանրապետություն:
1937 ԽՍՀՄ Ներքին գործոց ժողկոմատը (նգժկ-нквд) Չեչնիայում հատուկ գործողության արդյունքում ձերբակալեց հազարավոր մարդկանց:
1944 Զոհվեց ֆրանսիացի գրող, ռազմական օդաչու Անտուան Սենթ Էքզյուպերին
1948 ԽՍՀՄ-ում սկսվեց գյուղակադեմիայի օգոստոսյան նստաշրջանը, որը վերջնականապես ջախջախեց գենետիկան:
1961 Իսրայել ժամանեց միլիոներորդ նեղգաղթյալը:
1965 Մեծ Բրիտանիայում արգելվեց ծխախոտի հեռուստատեսային գովազդը:
1996 Նյու Յորքի դաշնային դատարանն չեղյալ հայտարարեց ինտերնետում խոսքի ազատությունը սահմանափակող օրենսդրական ակտը:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply