31 հունվարի

0

1606 Մահապատժի պահին ինքնասպանություն գործեց անգլիացի կաթոլիկ, Վառոդի խռովության մասնակից Գայ Ֆոքսը:
1797 Ծնվեց ավստրիացի կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտը:
1921 Սիբիրի գյուղացիներն ապստամբեցին սովետական իշխանության դեմ:
1923 Ծնվեց ամերիկացի գրող, դրամատուրգ, լրագրող և կինոռեժիսյոր Նորման Մեյլերը:
1924 Ծնվեց վրացի կինոռեժիսյոր Թենգիզ Աբուլաձեն:
1933 Վախճանվեց անգլիացի արձակագիր, 1932–ի Նոբելյան դափնեկիր Ջոն Գոլսոուրսին:
1935 Ծնվեց ճապոնացի գրող, 1994–ի Նոբելյան դափնեկիր Կենձաբուրո Օեն:
1958 Արձակվեց ամերիկյան առաջին «Expolrer 1» արբանյակը:
1987 Վախճանվեց վրացի դերասանուհի Վերիկո Անջափարիձեն:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply