31 օգոստոսի

0
1749 Ծնվեց ռուս գրող Ալեքսանդր Ռադիշչևը:
1827 Նիկոլայ I ցարը սահմանափակեց ճորտերի ու ծառաների ուսումը ծխական ու գավառական ուսումնարաններով:
1856 Ծնվեց կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը:
1867 Վախճանվեց ֆրանսիացի բանաստեղծ Շարլ Բոդլերը:
1908 Ծնվեց ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը:
1919 Իռլանդիայում վերացվեց մամուլի գրաքննությունը:
1922 Բոլշևիկյան «Правда»-ն տեղեկացրեց Սովետական Ռուսաստանից մտավորականների արտաքսման մասին: Արտաքսումն սկսվեց դրանից մեկ ամիս հետո շարունակվեց մի քանի փուլով: Արտաքսվեց ավելի քան 160 մարդ: Նրանց թվում էին` փիլիսոփաներ Նիկոլայ Բերդյաևը, Իվան Իլյինը, Սերգեյ Տրուբեցկոյը, հոգևորական Սերգեյ Բուլգակովը և ուրիշներ:
1927 Վախճանվեց զորավար Անդրանիկը:
1939 Գերմանացի ծպտված դիվերսանտները հարձակվեցին Գլեյվից քաղաքի ռադիոկայանի վրա, ինչ էլ ձևական առիթ դարձավ հաջորդ օրը Լեհաստանի վրա հարձակվելու համար, որի հետևանքը Երկրորդ համաշխարհային պատերազմն էր:
1952 Ծնվեց ամերիկահայ ալտիստ Քիմ Կաշկաշյանը:
1961 ԽՍՀՄ-ը միակողմանի չեղյալ հայտարարեց միջուկային փորձարկումների խորհրդա-ամերիկյան մորատորիումը:
1967 Վախճանվեց գրող, հասարակական գործիչ Իլյա Էրենբուրգը:
1974 Թուրքիայի կողմից Հյուսիսային Կիպրոսը զավթելու պատճառով Հունաստանը հայտարարեց ՆԱՏՕ-ի կազմից դուրս գալու որոշման մասին:
1980 Լեհաստանում ստեղծվեց «Սոլիդարնոստ» արհմիությունը. Ազատության և Համերաշխության տոնը: 1988 Վախճանվեց դերասան Էդգար Էլբակյանը:
1994 Ավարտվեց ռուսական զորքերի դուրս բերումը Գերմանիայից:
1997 Զոհվեց Ուելսի արքայադուստր Դիանան:
1999 Մոսկվայի Մանեժի հրապարակում տեղի ունեցավ պայթյուն:

 

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply