8 օգոստոսի

0

1588 Անգլիացիները ջախջախեցին փոթորկի պատճառով ցաք ու ցրիվ եկած իսպանական «Անպարտելի արմադա» նավատորմը:
1648 Իր մոր հրամանով ենիչերները գահընկեց արեցին և մահապատժի ենթարկեցին թրքական սուլթան հոգեկան հիվանդ Իբրահիմ 1-ին:
1815 Նապոլեոնն աքսորվեց Սուրբ Հեղինե կղզին:
1879 Ծնվեց մեքսիկացի հեղափոխական Էմիլիանո Սապատան:
1902 Ծնվեց անգլիացի ֆիզիկոս, տեսաբան, քվանտային մեխանիկայի հիմնադիրներից Պոլ Անդրիեն Մորիս Դիրակը
1919 Ավարտվեց անգլո-աֆղանական երրորդ պատերազմը:
1925 Վաշինգտոնում բացվեց Կու-Կլուքս-Կլանի առաջին համաժողովը:
1932 ԽՍՀՄ-ում թույլատրվեց կանանց աշխատանքը հանքահորերում:
1937 Ծնվեց ամերիկացի կինոդերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դասթին Հոֆմանը:
1944 Բեռլինում դաշնամուրի լարերով կախաղան հանվեցին Հիտլերի դեմ անհաջող մահափորձի մասնակից 8 սպաներ:
1946 Առաջին անգամ ամերիկյան երկու ռազմական անօդաչու ինքնաթիռներ ռադիկառավարմամբ թռիչք կատարեցին Հավայան կղզիներից Կալիֆորնիա:
1947 Վախճանվեց ռուս զորավար, սպիտակգվարդիական շարժման հիմնադիրներից Անտոն Դենիկինը
1949 Ստրասբուրգում բացվեց Եվրոպայի խորհրդի առաջին նստաշրջանը:
1966 Չինաստանում սկսվեց «Կուլտուրական հեղափոխությունը»:
1974 Ուոթերգեյթի սկանդալի արդյունքում հրաժարական ներկայացրեց ԱՄՆ-ի նախագահ Ռիչարդ Նիքսոնը:
1992 Տեղի ունեցավ Արծվաշեն գյուղի ճակատամարտն ու օկուպացիան ադրբեջանական զորքի կողմից: Մարտում ընկան Հարություն Աբրահամյանը, Վոլոդյա Դարբինյանը, Սուրեն Եղիազարյանը, Արմեն Մակարյանը, Մխիթար Չիլինգարյանը և ուրիշներ:
2008 Ռուսաստանի ագրեսիան Վրաստանի դեմ: Հնգօրյա պատերազմի սկիզբ:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply