՛՛ԵՎՐՈՊԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ՛՛ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՒՈՒՆԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍՈՎԱՄՈՐԹԻ ՄԱՍԻՆ

0

՛՛Եվրոպական ընտրություն՛՛ նախաձեռնությունը հայ ժողովրդի անունից իր խորին ցավակցությունն ու համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի եղբայրական ժողովրդին այս օրերրին նշվող Սովամորթի հիշատակի առթիվ: Ազգերի դահիճները միշտ նույն զենքն էին օգտագործում ազատության ու անկախության երազանքը արմատախիլ անելու համար՝ զանգվածային սպանություններ, բռնագաղթ, սով: Ուկրաինայում բոլշեւիկյան հանցավորոր իշխանությունը կիրառում էր բոլոր այդ միջոցները, սակայն առավել ցինիկ ու դաժան էր երեք անգամ՝ 1921-1922, 1932-1933 եւ 1946-1947 թթ.արհեստական կազմակերպված սովը, որը շուրջ 4 միլիոն մարդկային կյանք խլեց բերքաբեր ու առատ այս երկրում: Ուկրաիներեն լեզվում անգամ հատուկ խոսք առաջացավ այդ պետական հանցագործությունը բնորոշելու համար ՝ Հոլոդոմոր, կամ Սովամորթ, քանզի մարդկային լեզուն դեռեւս չուներ նման անմարդկային երեւույթ նկարագրելու միջոց: Ճիշտ այդպես հատուկ խոսք՝ Գենոցիդ, Ցեղասպանություն պահանջվեց ստեղծել Թուրքիայում 1894-96, ապա 1915-1921 թթ. իրականացված հայոց Մեծ Եղեռնը բնորոշելու համար: Ճիշտ այդպես հատուկ խոսք՝ Հոլոքոստ, Հրկիզում պահանջվեց, Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին հրեաների ջարդերը նկարագրելու համար:
Ուկրաինական Հոլոդոմոր-Սովամորթը կանգնած է մարդկության ու մարդկայնության դեմ ամենասարսափելի հանցագործությունների մռայլ շարքում: Թրքական դահիճները, գերմանական ֆաշիստներն ու սովետական բոլշեւիկները պետական մարդասպանների հավերժ խարանն են կրում պատմության մեջ աննախադեպ զանգվածային սպանությունների համար:
՛՛Եվրոպական ընտրություն՛՛ նախաձեռնությունը նեցուկ է ազատության ու անկախության համար Ուկրաինայի պայքարին: Հանուն մեր եւ ձեր ազատության:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply