՛՛ՆԱՎԱԼՆԻ ՝ ՆԱԽԱԳԱ՜Հ՛՛. ՄՈՍԿՎԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

0

Դեկտեմբերի 24-ին ժամանակավոր վրանում հավագված 750 մոսկվացիներ միաձայն քվեարկել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին Ռուսասատնի նախագահի թեկնածու առաջադրելու օգտին: Նավալնին ոջ Ռուսաստանի տարածքում հիմնել է նախընտրական կենտրոնակայաններ եւ վայելում է բնակչության դժգոհ մասի լայն աջակցությունը, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժոովի ղեկավար Էմմա Պամֆիլովայի խոսքերով, նա չի ստանալու պաշտոնական գրանցում որպես թեկնածու եւ չի կարողանալու մասնակցել նախագահական ընտրություններին մինչեւ 2028 թվականը: Այս որոշումը հիմնավորվում է Նավալնիին խարդախության համար քրեական գործով մեղադրական դատավճռի վրա, որն ի դեպ բողոքարկվել եւ չեղարկվել էր Մարդու իրավունքների Եւրոպական դատարանի կողմից: Չնայած դրան, ռուսական իշխանությունը հրաժարվում է ճանաչել Եւրոդատարանի որոշումը Նավալնիի գործով եւ չի գրանցում նրան որպես նախագահի թեկնածու, հղում անելով դատապարտվածների համար 10 տարվա քաղաքական գործունեության արգելքի մասին օրենքին: Այնուհանդերձ Ալեքսեյ Նավալնին շարունակում է իր նախընտրական արշավը եւ հրապարակել է  քաղաքական, իրավական ու տնտեսական բարեփոումների ծրագիր:

Նրանից բացի գրանցման համար դիմում են հանձնել Պուծինը, Սոբչակը, Ժիրինովսկին, Յավլինսկին, եւ մի քանի այլ թեկնածուներ:

(լուսանկարում՝ Նավալնիի համար քվեարկությունը Մոսկվայում)

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply