ԱՌՆԵՏԻ ԴԱՍԸ ՌՈՒՍ ՆԱԽԱԳԱՀԻՆ

0

Ռուսաստանը շարունակում է ապշեցնել քաղաքակիրթ աշխարհն իր գործողություններով: Արագ աղքատացող, քաղաքականապես մեկուսացված, տնտեսապես եւ բարոյապես սնանկացած ռուսական պետույթունը գործում է իր բնույին անծանոթ ու անտեղյակների համար անհեթեթ թվացող կերպով: Փոխանակ սեփական ներքին խնդիրների վրա կենտրոնանալու, իր քաղաքացիներին սոցիալապես աջակցելու, իր հարեւանների հետ հարաբերությունները լավացնելու՝ Ռուսաստանը գործում է միանգամայն հակառակ տրամաբանությամբ: Միայն վերջին օրերի ընթացքում տեղեկություններ են գալիս Ղազախստանի հյուսիսային, Ռուսաստանին սահմանամերձ շրջաններում սպանությունների ու զինված ապստամբությունների վերաբերյալ, հենց նոր հայտնի դարձավ Բելառուսի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակումների մասին: Վերջին ժամերին խայտառակ տեսագրություններ են տարածվել լավ պատրաստված ու կազմակերպված ռուս ՛՛ֆուտբոլասերների՛՛ բռնարարքների մասին Ֆրանսիայում անցնող Եւրոպայի առաջնության ժամանակ:
Ժամանակին ազգությամբ հայ ռուսաստանցի լրագրող Նատալյա Գեւորգյանը գիրք էր հրապարակել Վլաձիմիր Պուծինի մասին, որտեղ մի մեջբերում է արել ռուս նախագահի մանկական հիշողություններից այն մասին, թե ինչպես էր փոքր Վովան զվարճանում իր լենինգրադյան մանկության տարիներին, հետապնդելով առնետներին, եւ ինչպես անկյուն խցկված մի առնետ հանկարծ հարձակվեց Ռուսաստանի ապագա նախագահի վրա: Նորանշանակ ու անկեղծացած առաջնորդը կիսվել էր լրագրողուհու հետ առնետից սովորած իր դասով՝ ՛՛Առնետին երբեք մի խցկեք անկյուն, թե չէ այն հարձակվելու է՛՛:
Թվում է թե համաշխարհային պատմության բազմադարյա քաղաքական մտքի գոհարներից Վլաձիմիր Պուծինը ամենից լավ սերտել է որ թե Սուն Ցզի կամ Կոնֆուցիոս, ոչ թե Մակիավելլի կամ Թալեյրան, այլ հենց այդ անհայտ ու անանուն լենինգրադյան առնետի ուսմունքը: Համենայնդեպս հենց այդպիսի տպավորություն է ստեղծվում, հետեւելով նրա կողմից բոլոր ուղղություններով սփռվող նախահարձակ ու հուսահատ մարդատյացությանը, որին մեծ եռանդով երկրորդում ու երրորդում են ինչպես իր երկրի ԱԳՆ ու Պետդումայի պաշտոնյաներն, այնպես էլ շարքային ռուս քաղաքացիներ: Թվում է, որ պուծինյան իշխանության գլխավոր արդյունքն ու ժառանգությունը լինելու է հենց այդ համապարփակ մարդատյացությունն ու թշնամությունը ողջ աշխարհի հանդեպ, որն այսօր դարձել է այդ երկրի գրեթե պետական քաղաքականություն: Ներսում՝ ՛՛լիբեռաստներ ու դերմոկռատներ՛՛, ՛՛ազգի դավաճաններ ու օտարերկրյա գործակալներ՛՛, դրսում՝ ՛՛ապուշ ամերիկացիներ ու փչացած գեյրոպացիներ՛՛, փոխկապ ու խինկալի ուտող վրացիներ, բանդերացի խոխոլներ, չուրկա տաջիկներ, չեռնոժ…ի իսկ հիմա նաեւ ՛՛ֆաշիստ նժդեհական՛՛ արմյաշկաներ: Անգամ իբրեւ ՛՛ամենամտերիմ եղբայրներ՛՛ հռչակված բելառուսներն այսօր վտանգված են, այն բանից հետո, երբ Արեւմուտքը վերացրեց պատժամիջոցները ՛՛բացկա Լուկաշից՛՛: Իսկ ռազմավարական հիմնական դաշնակից կոչվող Ղազախստանի ռուսաբնակ հյուսիսը զավթելու արյունալի փորձը հենց այս պահին դեռ ճնշվում է այդ երկրի բանակի կողմից Ռուսաստանին սահմանամերձ Ակտյուբինսկ քաղաքում:
Ի՞նչ է ուզում Պուծինն աշխարից: Սեր ու հարգանք նա այլեւս երբեք չի ստանա: Վախը փոխարինվում է անթաքուն նողկանքով ու զզվանքով: Նրա ամոթալի ՛՛Խ..լո՛՛ մականունն այս օրերին հնչում է Եւրոպայի բազմահազարանոց մարզադաշտերում, եւ այնտեղ ուղարկված վրիժառու չեկիստների գումարտակները միայն խորացնում են համընդհանուր ատելությունն իրենց երկրի հանդեպ: Ռուսաստանն արդեն կորցրել է առաջիկա Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը դոպինգային խայտառակության պատճառով, շուտով նրանից կխլեն 2018 թ. ֆուտբոլային աշխարհի առաջնությունը՝ կաշառքների եւ ռասիզմի մեղադրանքներով:
Պուծինն այլեւս ոչինչ անել չի կարող, բացի աշխարհի երեսին թռնելու հուսահատ փորձից՝ իր մանկության առնետի օրինակով: Հոգեւարքի մեջ գտնվող վիշապին, ինչպես նաեւ անկյուն խցկած առնետին վտանգավոր է մոտենալ: Հայաստանը այժմ կատարում է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ զուտ կենսաբանական մեծագույն սխալ: Արնախում վամպիրը սնվում է մարդկային արյամբ եւ դաշնակիցներ չունի ու չի ճանաչում: Ոչ հող, ոչ փող, ոչ ջուր, ոչ օդ կիսել նրա հետ չի կարելի: Նա անգամ սատկելուց ոչնչացնում է իր շուրջը ամեն ինչ: Հեռու, հեռու, հեռու Ռուսաստանից, քանի դեռ այդ հսկա ու դժբախտ երկրը գտնվում է իրեն ներսից ուտող չեկիստական վիշապի լծի տակ: Նրան մոտիկ գալը վտանգավոր է, քանզի կամ սատնող կենդանու պոչի հարվածն ես ստանալու, կամ նրան սատկացնող ասպետի թրի տակ կհայտնվես: Եթե չեք կարող օգնել, գոնե հեռու գնացեք ու մի խանգարեք մարտին:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply