ԲԱՔՈՒՆ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

0

Դեկտեմբերի սկզբին Ադրբեջանը հրաժարվեց ընդունել հավատարմագրեր այդ երկրում Ռուսաստանի նորանշանակ դեսպան Գեորգի Զուեւին: Դա շոկ է առաջացրել Մոսկվայում, քանի որ նման դեպք որեւե նախկին սովեական հանրապետություններում դեռեւս չեր արձանագրվել: Դեսպան Զուեւի թեկնածությունը հաստատված էր Պետական Դումայի կողմից դեռեւս հուլիսին, նա մինչ այդ աշխատում էր ՌԴ ԱԳՆ կադրերի բաժնի պետի տեղակալ, եւ ընդամենը մի քանի շաբաթ առաջ, երբ Պուծինը ստորագրեց Բաքվում Մոսկվայի նախկին դեսպան Դորոխինի ազատումը պաշտոնից, ոչ ոք չեր սպասում նման սկանդալային զարգացումների: Սովորաբար, առաջացած հարցերի ու վերապահումների մասին կողմերը հայտնում են միմյանց դիվանագիտական ճանապարհով, խուսափելու համար քաղաքական բարդություններից, սակայն Բաքուն գերադասեց ապտակ հասցնել Մոսկվային՝ այլ կերպ ռուսական դեսպանին ընդունելու մերժումը բնութագրել դժվար է: Զավեշտալի է, որ սա հայտնի դարձավ հենց այն օրը, երբ լրացավ Թուրքիայում ռուս դեսպան Կարլովի սպանության տարին: Ինչպես էլ ընթանան հետագա զարգացումները, Բաքուն այս քայլով բավական լուրջ վնաս է հասցնում Ռուսաստանի քաղաքական համբավին, էլ ավելի խարխլելով Մոսկվայի ազդեցությունը նախկին սովետական գաղութներում:

Հետաքրքիր է, որ այդ սկանդալի մասին բարձրաձայն չեն խոսում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ Հայաստանում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply