ԵՎՐՈՊԱՆ ՀԱՂԹՈՒՄ Է ՊՈՒԾԻՆԻՆ ԵՎ ԷՐԴՈՂԱՆԻՆ

0

Իմ կանխատեսումը Նիդերլանդների ընտրության մասին իրականացավ, այն էլ շատ ավելի տպավորիչ կերպով, քան ես էի սպասում (Տես ՛՛Էրդողանը խանգարում է Պուծինի Հոլանդիայում, 14 մարտի, 2016 թ., նույն այս կայքում հոդվածս): Եթե ընտրություններից երեք օր առաջ լիբերալ վարչապետ Րյուտտեն միայն 3-4 տոկոսի առավելություն ուներ ֆաշիստ Վիլդերսի համեմատ, ապա Էրդողանի ապուշ միջամտությունից եւ հոլանդացիների կոշտ արձագանքից հետո ընտրությունների արդյունքը 33-19 է հոգուտ լիբերալների: Այսինքն Րյուտտեի առավելությունը Վիլդերսի նկատմամբ ավելի քան տասնապատկվեց, հասնելով 60-70 տոկոսի: Պուծինի հաշվարկը անգլիական ՛՛բրեքզիտի՛՛ ոճով խաղալ նաեւ Նիդերլանդներում տապալվեց, իսկ դա լուրջ հարված է հասցնում ԵՄ տրոհմանն ուղված Կրեմլի մեծ ու թանկարժեք նախագծին՝ ինչպես մեկ ամիս անց Ֆրանսիայում, այնպես էլ կես տարի անց Գերմանիայում: Չի լինելու ոչ ՛՛նեկզիթ՛՛, ոչ ՛՛ֆրեքզիթ՛՛, ոչ էլ առավելեւս ոչ մի ՛՛գերմեքզիտ՛՛: Կարծում եմ, որ ռսական փողերը չեն օգնելու Մարին Լե Պենին՝ հանդգնեմ այս անգամ էլ կանխատեսել նրա եւ Պուծինի մեկ այլ ՛՛գործընկեր՛՛ Ֆիյոնի պարտությունը ապրիլին: Պուծինը կարող է հատուկ շնորհակալություն հայտնել դրա համար իր թուրք համախոհ Էրդողանին, ում հակաեւրոպական խուլիգանական վարքը զայրացրեց եւրոպացիներին ավելի շատ, քան Պուծինի գաղտնի դավադրությունները: Ինչեւե, Եվրոպան հաղթեց առաջին խաղակեսում եւ լուրջ հայտ է ներկայացրել հաղթելու նաեւ հաջորդում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply