ԷՐԴՈՂԱՆՆ ԱՆՎԱՆԵՑ ԻՍՐԱՅԵԼԸ ՛՛ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ՛՛

0
Պաղեստինա-իսրայելական նոր բախումների մասին խոսելով, Թուրքիայի նախագահ Էրդողանը բազմամարդ ցույցի ընթացքում ասաց հրեական պետության մասին՝ ՛՛Նրանք պնդում են, որ ահաբեկիչների դեմ են պայքարում, սակայն հենց նրանք են մի ամբողջ ահաբեկչական երկիր՛՛: Վարչապետ Նաթանյահուն հակադարձեց, որ Էրդողանը հիմարություններ է դուրս տալիս, թեեւ դա բնական է հիմարների օր համարվող ապրիլի 1-ին: Սակայն դժվար թե թուրք-իսրայելական նոր լարվածությունը սահմանափակվի նման կատակներով: Երկու օր առաջ Էրդողանը արհամարհական արտահայտություններ էր անում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հասցեին ՝ Սիրիա ֆրանսիական զորք ուղարկելու եւ քրդերին աջակցելու վերջինիս որոշման պատճառով: ԱՄՆ-ին ՛՛օսմանյան ապտակ՛՛ հասցնելու խոստումը, Գերմանիայի եւ Հոլանդիայի մասին հայհոյանքները՝ այդ ամենը քայլ առ քայլ լրացնում են Արեւմուտքին հակադրվելու Թուրքիայի պատկերը: Մահմեդական ամբոխների առաջնորդ ու նոր Օսմանյան խալիֆ դառնալու ցնորքը կուրացնում է թուրք նախագահին, սակայն արաբական եւ առավելեւս իրանական հակակշիռը անհեթեթ են դարձնում նման հեռանկարը: Իսկ ներքին օգտագործման համար այդպիսի աղմկահարույց եւ ծանր հետեւանքներ բերող քայլերը դժվար թե արդարացված են: Ինչեւե, հայերիս գործը չէ բազմափորձ թուրք դիվանագետներին դասեր տալ, սակայն մեր պարտականությունն է օգտվել այդ իրավիճակում ստեղծվող հմարավորություններից: Մինչդեռ պաշտոնական Երեւանը մնում է մեկ այլ՝ պուծինյան արկածախնդիր քաղաքականության պատանդը եւ այսպիսով հայտնվում է երկու մտերմացող ու կիսախենթ բռնակալնեի արանքում: Էրդողանի հակաարեւմտյան արշավանքին հաճույքով հետեւում է Պուծինը եւ խրախուսում է նրան: Հայաստանը երկու հարյուր տարի շարունակ եղել է ռուս-թրքական ցանկացած մերձեցման առաջին զոհը: Մեր միակ փրկությունն է այսօր՝ արեւմտյան ռազմատնտեսական դաշինքին շտապ միացումը, հետեւելով Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակին: Ժամանակի կորուստը բերելու է եւ տարածքային, եւ մարդկային կորուստներին:
Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply