ԻՐԱՆԻ ԹԵԺ ՁՄԵՌԸ

0

Իրանի նախագահ Ռոհանիի կիրակնօրյա դիմումն ազգին՝ առաջին պաշտոնական արձագանքն է կատարվող իրադարձություններին: Որքան կարելի է դատել հասնող տեղեկությունից, Ռոհանին ճանաչեց համաքաղաքացիների բողոքելու իրավունքը, ինչն աննախադեպ է, եւ կոչ արեց արտահայտվել միայն խաղաղ միջոցներով, ինչը տրամաբանական է: Ռոհանին չանդրադարձավ ցույցերի հիմնական կարգախոսներին՝ ՛՛Մահ բռնապետին՛՛ եւ ՛՛Կորչի մոլլաների իշխանությունը՛՛, ինչը շատ բան է նշանակում: Եւ երրորդը՝ Ռոհանին քաղաքավարի բայց կոշտ հակադարձել է ԱՄՆ նախագահ Թրամփր խրախուսող մեկնաբանություններին, հիշեցնելով, որ օրեր առաջ ՛՛նույն անձնավորությունը բոլոր իրանցիներին ահաբեկիչ էր անվանում՛՛: Դա նշանակում է, որ Իրանի նախագահը բաց է թողնում դեպի Արեւմուտք տանող դուռը, սակայն ընդգծում է իրադարձությունների զուտ ներքին բնույթը եւ երկրի պահպանվող ինքնուրույնությունը:

Արդյունքւոմ կարելի է եզրակացնել, որ Իրանի նախագահ Ռոհանին պահպանում է վերահսկողությունը երկիրը ցնցող իրավիճակի հանդեպ, որ նա վայելում է բանակի եւ, ամենակարեւորը ՛՛Հեղափոխական գվարդիայի՛՛ վստահությունն ու հնազանդությունը, որ նա զգալիորեն ամրապնդել է սեփական դիրքերը եւ իր բարեփոխումներին միտված քաղաքականությունը հոգեւոր առաջնորդ Համենեի եւ նրա կղերական շրջապատի համեմատ: Իրանը արագ փոխվում է, շարժվելով դեպի Արեւմուտք: Եթե այդ բարդ ու ոչ միանշանակ գործընթացը շարունակվի, ապա Եւրոպայից դեպի Մերձավոր Արեւելք ստեղծվող ժողովրդավարական առանցքում ամենաթույլ եւ անվստահելի օղակը մնալու  է Հայաստանը՝ Ուկրաինա-Վրաստան-Իրան նշմարվող միջանցքում: Կարելի է չկասկածել, որ նման իրավիճակ աշխարհը չի հանդուրժի եւ եթե Ուկրաինայից ու Վրաստանից հետ մնալը պաշտոնական Երեւանը դեր կարողանում էր արդարացնել արցախյան խնդրով եւ էներգետիկ կախվածությամբ, ապա Իրանի ազատականացման դեպքում հայկական ռսամոլությունը դառնալու է քաղաքակիրթ աշխարհի համար պարզապես անտանելի եւ անթույլատրելի: Ի վերջո, տարածությունը Երեանից մինչեւ Թեհրան երեք անգամ քիչ է քան մինչեւ Մոսկվա:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply