ԻՐԱՆՈՒՄ ԱՆՀԱՆԳԻՍՏ Է

0

Երրորդ օրն է, ինչ բողոքի ցույցեր են ընթանում Իրանի Մեշհեդ, Քերմանշահ, Դորուդ քաղաքներում, իսկ այսօրվանից նաեւ Թեհրանում: Սկզբից հավաքները կրում էին տարերային բնույթ եւ կենտրոնանում էին բարձր գների եւ գործազրկության խնդիրների շուրջ: Սակայն Թեհրանում ուսանողները կտրուկ փոխեցին ընթացքը, պահանջելով երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հրաժարականը: ՛՛Մահ բռնապետին՛՛՝ հնչեց փողոցներում վաղուց չլսված կարգախոսը: Ուսանողներին միացած բողոքարարները դժգոհ են Իրանի ոչ միայն ներքին իրավիճակով, այլ նաեւ Սիրիայում, Եմենում, Իրաքում պատերազմների մասնակցությամբ: ՛՛Մեզ պետք չէ Գազան, պետք չէ Լիբանանը, մեզ պետք է մեր Իրանը՛՛ բացականչում են այս օրերին Իրանի փոխոցներում: Այս իրադարձությունները մերկացնում են վաղուց աճող լարվածությունը երկրի կրոնական առաջնորդների եւ աշխարհիկ նախագահ Ռուհանիի միջեւ: Սա առաջին նման խոշոր միջադեպ է Իրանում վերջին տարիներին, թեեւ երկիրը վաղուց գտնվում է բարդ տնտեսական եւ քաղաքական իրավիճակում:

Share.

About Author

Tigran Khzmalyan

Leave A Reply